Հեռախոսահամար
փտր 07, 2025 Նորություններ
Վստահիր գրքերին, նրանք ամենամտերիմներն են. նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով ձեր առջև աշխարհը:
Սիրով հիշեցնում ենք, որ շարունակվում է Հայաստանի ազգային գրադարանի և Vlume համագործակցությունը՝ գրականությունը ընթեռնելի և լսելի ձևաչափով հասանելի դարձնելով ընթերցողների համար։ VLUME-ը հայկական թվային ամենամեծ և առաջատար գրադարանն է, որտեղ կան հարյուրավոր էլեկտրոնային և աուդիո գրքեր: Դրանք կարող եք լսել և կարդալ ցանկացած վայրում, ցանկացած ժամի՝ ձեր նախընտրելի տարբերակով։
Շտապե՛ք գրանցվել։ Ազգային գրադարանի հարյուրավոր ընթերցողներ արդեն անվճար օգտվում են այս հնարավորությունից։