ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Շարունակվում է սերտ համագործակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի հետ

փտր 07, 2025 Նորություններ Նվիրատվություններ

հեքիաթի ժամ   
 

Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանը ունեն տասնամյակների համագործակցության պատմություն։

Օրերս գրադարան էր այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը։

Նա գրադարանին է նվիրել մոտ երկու տասնյակ արժեքավոր գրքեր, որոնք մեծապես կնպաստեն գրադարանի ֆոնդի հարստացմանը։

kilikia 2
 

Այս գրքերը լույս են տեսել Անթիլիասում և գրադարանի հավաքածուում ներկայացված էին եզակի օրինակով։ Նվիրատվության շնորհիվ գրքերը հասանելի կլինեն նաև ընթերցողների համար: