ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Խորհրդային կլիշեներից դեպի լրագրության երկու աշխարհ»

մյս 13, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա #հանրային_դասախոսություն՝ «Խորհրդային կլիշեներից դեպի լրագրության երկու աշխարհ» խորագրով։ Լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը կներկայացնի խորհրդային մամուլի յուրահատկությունները, կխոսի մամուլի ձևավորման ճանապարհների մասին՝ համադրելով հայաստանյան և բրիտանական լրագրության ավանդույթներն ու առանձնահատկությունները։

▪️Ինչո՞ւ էր խորհրդային մամուլը կլիշեների վրա կառուցված։ ▪️Ինչպե՞ս ծնվեց «նոր» մամուլը Հայաստանում։ ▪️Որո՞նք են տարբերությունները և ընդհանրությունները հայ և բրիտանական լրագրության միջև։ Կանդրադառնա նաև մի շարք տեխնիկական և մասնագիտական հարցերի։ Միջոցառումը բաց է բոլորի համար։ Լրագրողներ, ուսանողներ. սա բացառիկ հնարավորություն է ստանալու դիտարկումներ՝ ուղիղ փորձառու մասնագետից։