Հեռախոսահամար
հլս 07, 2025 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 106-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում տեղի ունեցավ գրադարանի երկարամյա աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Գրադարանային գործին տարիների նվիրումով ծառայած, գիտելիքի պահպանման և տարածման կարևոր առաքելությունն իրենց ուսերին կրող մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Գրադարանավարներին պատվոգրերը հանձնեց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։
Առաջին անգամ գրադարանի աշխատակցի 50-ամյա աշխատանքային հոբելյան նշեցինք։ ՀԱԳ Գլխավոր գրապահոցի բաժնի վարիչ Հասմիկ Գրիգորյանն արդեն 50 տարի է նվիրումով, սիրով և պատասխանատվությամբ աշխատում է Ազգային գրադարանում։ 40 տարի գրադարանում են Անձեռնմխելի գրականության բաժնի Մամուլի ենթաբաժնի վարիչ Մարինե Սարգսյանը, Գլխավոր գրապահոցի Օտարալեզու գրականության ենթաբաժնի վարիչ Նաիրա Սարգսյանը։ 30 տարի Ազգայինում է Նաիրա Մնացականյանը, 25 տարի՝ Զարուհի Ալիխանյանը, Քրիստինե Պետրոսյանը, Նելլի Մելիքբեկյանը, Վարդուշ Գաբրիելյանը, Թերեզա Վարդանյանը, 20 տարի՝ Սիրանուշ Մանուկյանը, Մարինե Թամրազյանը, Նարինե Ղարիբյանը, Նվարդ Երմազյանը, Լիլիթ Զուռնաչյանը, Արմինե Ղարիբյանը, Ասյա Օդաբուշյանը և Արմենուհի Ստեփանյանը։
Շնորհավորում ենք մեր աշխատակիցներին և շնորհակալություն հայտնում երկարամյա նվիրված աշխատանքի համար։