ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Էդիկ Մինասյան «Հայուհիները պատմության քառուղիներում»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

Ապրիլի 7-ին «Հայուհիները պատմության քառուղիներում» թեմայով հանրային դասխոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։  
Պրոֆեսոր Մինասյանը դասախոսության մասնակիցներին վիրտուալ ճամփորդության տարավ հայոց պատմության քառուղիներով և ներկայացրեց հայ կանանց ներդրումը հայոց պետականության հաստատման և ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին, նրանց հերոսությունը և սխրանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան գոյամարտի ճակատներում։  
Պարոն Մինասյանը Ազգային գրադարանին նվիրեց վերջին տարիներին իր հրատարակած գրքերից, որոնք շուտով հասանելի կլինեն գրադարանի ընթերցողների և հետազոտողների համար։

Audience_1