ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գրքի շնորհանդես

նմբ 07, 2023 Միջոցառումներ

newsevents-3
 

Նոյեմբերի 10-ին՝ 11։00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա գրադարանի հրատարակած «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գրքի շնորհանդեսը։ 

Միջոցառմանը հրավիրվածների թվում ելույթներ կունենան ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Չարենցի տուն-թանգարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ։ 

Միջոցառումը կուղեկցվի գրականության ցուցադրությամբ։ Ազգային գրադարանի հարուստ հավաքածուներից կներկայացվեն Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ և նշավոր նկարիչ-ձևավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձևավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր և շատ այլ նյութեր։