Հեռախոսահամար
ապր 09, 2025 Միջոցառումներ Կինոակումբ
«Բոլոնյան տիկնայք» (Les Dames de Bologne) ֆիլմը առանձնանում է իր նուրբ գեղարվեստական մթնոլորտով, որտեղ առաջնային է ոչ այնքան գործողությունը, որքան զգացողությունները, տրամադրությունը և կին-կերպարների ներաշխարհը:
Երբեմն մի քաղաք կարող է դառնալ հիշողությունների թատրոն, որտեղ անցյալը վերադառնում է նոր դիմակով։ Բոլոնյան նեղլիկ փողոցներում հյուսվում է խորհրդավոր մի պատմություն։
Հին նամակներ, անավարտ խոստումներ, լռություն, որն ասվածից ավելին են ասում։ «Բոլոնյան տիկնայք»-ը ոչ թե պարզապես կինոնկար է, այլ հուշագիր՝ կնոջ ներաշխարհի, կորուստի ու ինքնաճանաչման մասին։