Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Նորություններ Պաշտոնական
Մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բոլատ Իմանբաևը՝ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ախմետով Ալիխան Սերիկովիչի և ներկայացուցիչ Ժանար Օնգարովայի ուղեկցությամբ։
Քննարկվեցին տարիների ընթացքում ամրագրված համագործակցության նոր եզրերի, մասնավորապես, Հայաստանի և Ղազախստանի ազգային գրադարանների միջև փոխադարձ համալրումների, համատեղ միջոցառումների կազմակերպման, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ընթերցասրահում գործող Ղազախական գրականության անկյան պարբերաբար համալրման և այլ հարցեր։
Հայաստանի ազգային գրադարանում առկա ղազախական գրականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: