ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանի ամենաընթերցված գրքերի հուլիսյան տասնյակը

օգս 28, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

hl
 

Արտառոց մի ակումբ ամեն հինգշաբթի, անցյալի մի չբացահայտված սպանություն, տարաշխարհիկ մի քրոնիկոն, աշանային թարմաշունչ գիշերներ՝ զբոսանքներ ու հիշողություններ՝ ամառային այս տապ օրերին, թունելախառը մի մութ պատություն... և՝ ազատատենչ մի սերունդ, քամահար ճակատագրեր, իննսունամյա ծերուկի արտասովոր հուշագրությունը, միայնակ մի «գայլ» ու նեապոլիտանական կյանքով ու կրքերով լեցուն մի հատոր:

Այսպիսին է Ազգային գրադարանի ամենաընթերցված գրքերի հուլիսյան տասնյակը։ Ազգայինի ընթերցողների շրջանում անցած ամիս ամենամեծ պահանջարկը վայելած գրքերի ամառային այս ընտրանիու առաջին տեղում հայտնված գիրքն, ի դեպ, «Նյու Յորք Թայմսի» վարկածով 21-րդ դարի լավագույն գրքերի հարյուրյակի ցանկում էլ առաջին տեղում է։ Տեսանյութում գրքերը ներկայացված են վերջից սկիզբ (10-1) սկզբունքով։ Նշենք, որ առաջին 3 տեղում «Նյումեգի» հրատարակած գրքերն են։ Սիրելի ընթերցող, առաջարկում ենք , որ դիտեք տեսանյութն ու մեկնաբանության դաշտում գրեք դարի լավագույն գրքի նյույորքթայմսյան և ձե՛ր սեփական վարկածները։