ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ասուլիս «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում

հկտ 16, 2024 Նորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր խոսեցին Հայաստանի ազգային գրադարանի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի մասին, որը նվիրված է ՀԱԳ պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։

Հայաստանի ազգային գրադարանը, երկու տարի առաջ մեկնարկելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը, ևս մեկ անգամ հաստատեց հավատարմությունն իր առաքելությանը և ռազմավարությանը, այն է՝ կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում: