ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի զեկույցը՝ CENL-ի կոնֆերանսում

մրտ 05, 2024 Նորություններ

զեկույցց
 

Բոլորը խոսում են կայունության մասին։ Եվ յուրաքանչյուրը դա տարբեր կերպ է հասկանում: Այնուամենայնիվ, ընկալումների տարբերությունը բնական է. կայունությունը բազմակողմ հասկացություն է, որը տարբեր չափումներ ունի:

Եվրոպական ազգային գրադարանների տնօրենների կոնֆերանսը (CENL) համարում է, որ ազգային գրադարանները և ընդհանրապես գրադարանները վճռորոշ դեր ունեն կայունությունը պաշտպանելու և խթանելու գործում: Այս պարտավորությունն ընդգծելու համար CENL-ը Փարիզում, Ֆրանսիայի Ազգային գրադարանում 2023 թվականի իր տարեկան ընդհանուր ժողովը նվիրել էր կայունության թեմային:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի «Հայաստանի ազգային գրադարանի կայուն զարգացման հեռանկարները» զեկուցումը տեղ է գտել CENL-ի կոնֆերանսի նյութերի հրապարակման մեջ։