ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

 



Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։ Իբրև գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն, ՀԱԳ-ը ստեղծում է հայ տպագիրր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման անհրաժեշտ պայմանները։

Հայաստանի Ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի բազմաթիվ ազգային և առաջավոր գրադարանների հետ։ Միջազգային գրափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածունները ամեն տարի համալրվում են համաշխարհային գրականության նմուշներով։ Գրադարանը համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցչությունների հետ՝ նպաստելով հայկական տպագիր մշակութային ժառանգության աշխարհով մեկ տարածմանը։

Մեր առաքելությունն է.
  • Լինել երկրի առաջընթացի անբաժանելի մասը՝ տեղեկատվական քաղաքականության, մշակույթի, կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում,
  • Լինել գիտելիքի տարածք՝ Հայաստանի հասարակության համար արժեք ստեղծող միջավայր,
  • Լինել հաճախորդների պահանջմունքներին միտված հաստատություն,
  • Լինել հանրահասանելի ազգային հաստատություն, նպաստել երկրի ինովացիոն քաղաքականության իրականացմանը, մրցակցային առավելությունների բարձրացմանը և գիտելիքահենք հասարակություն ձևավորելուն
  • Հանրահռչակել ազգային մշակութային ժառանգությունը, աջակցել մշակութային բովանդակության և ծառայությունների բազմազանությանը
  • Բարելավել իրավական և տեխնոլոգիական պայմանները՝ տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելու համար
272290864-4749497728437928-4804819209435725701-n-1.jpg

 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՏԱՍՆՅԱԿ

 

 

Նորություններ

 

 

 

Homepage middle 1
Homepage middle 2
Homepage middle 3

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ