ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիպում Կալլե Կասպերի հետ

մյս 23, 2025 Նորություններ Գալիք միջոցառումներ

IMG-0387-1-1

 

«Հայաստան» հրատարակչությունում լույս է տեսել Էստոնացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ Կալլե Կասպերի «Հայուհիները» վիպակ-էսսեն՝ հայերեն, անգլերեն և իտալերեն թարգմանությամբ։ Գրքույկն ռուսերենից թարգմանել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը։ Մայիսի 27-ին, ժամը 16:30-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում հնարավորություն կունենանք հանդիպելու Էստոնացի գրող Կալլե Կասպերի հետ։ Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև գրքի շնորհանդեսը։

Սպասվում է մտերմիկ զրույց գրողի, թարգմանչի և ընթերցողների միջև։ Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը։ Կասպերի ստեղծագործությունները հաճախ անդրադառնում են մշակութային ինքնության, պատմական հիշողության և հասարակական փոփոխությունների թեմաներին։ Կասպերը գրում է ինչպես էստոներեն, այնպես էլ ռուսերեն։ Նրա ստեղծագործությունները հայտնի են իրենց բարձր գրական որակով և խորքային վերլուծություններով։ Հանդիպմանը ներկա կլինեն բգթ Արծվի Բախչինյանը, գրքի թարգմանչուհին՝ Կարինե Խոդիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, բգթ, Վահագն Սարգսյանը, բգթ Ներսես Աթաբեկյանը և այլք։ Հասցեն՝ Տերյան 72 Մուտք՝ ազատ։