ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գիտաչափություն՝ գիտության թվային վերլուծության արվեստը

ապր 14, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների ծրագրի շրջանակում

Ապրիլի 17 | 🕑 14։00

Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հանրային հետաքրքիր և արդիական բանախոսություն՝ նվիրված ժամանակակից գիտության կարևորագույն ուղղություններից մեկին՝ գիտաչափությանը։

Բանախոս՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյան

Թեմա՝ «Գիտաչափություն՝ գիտության թվային վերլուծության արվեստը» Բանախոսության ընթացքում կքննարկվեն՝

▪️ գիտաչափության էությունն ու նշանակությունը

▪️ գիտական գործունեության գնահատման ժամանակակից մոտեցումները

▪️ գիտության զարգացման միտումները թվայնացման և տվյալների վերլուծության համատեքստում

Բանախոսությունը նախատեսված է գիտնականների, ուսանողների և բոլոր հետաքրքրվողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես է գնահատվում և ձևավորվում գիտությունը թվային դարաշրջանում։ Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանի ազգային գրադարանում։ Թամանյան մասնաշենք, 2-րդ հարկ, օղակաձև սրահ։ Մուտքն ազատ է։ Հեռ.՝ 033 62 35 13