Հեռախոսահամար
մյս 25, 2026 Միջոցառումներ

Մայիսի 27-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա պետական, քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն։Միջոցառմանը զուգահեռ կբացվի թեմատիկ գրականության ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Ալեքսանդր Մյասնիկյանի կյանքի, գործունեության և ժամանակաշրջանի մասին հրատարակություններ։
1946 թվականից մինչև 1990 թվականը մեր երկրի գլխավոր գրադարանը հպարտությամբ կրել է մեծանուն պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, ինչը վկայում է նրա ունեցած կարևոր ավանդի և ազգային մշակույթի զարգացման գործում ունեցած դերակատարության մասին։ Բանախոսությամբ հանդես կգա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Միջոցառման կազմակերպման նախաձեռնությունը Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցներինն է։
Հայաստանի ազգային գրադարան
Թամանյանական մասնաշենք, փոքր դահլիճ
Մուտքն ազատ է։
Լրացուցիչ հարցերի համար՝ 033 62 35 13
