Հեռախոսահամար
մյս 07, 2026 Միջոցառումներ

Անվանի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա միջոցառում-ցուցադրություն։ Միջոցառման շրջանակում կբացվի գրականության, լուսանկարների և անձնական իրերի ցուցադրություն, որը հնարավորություն կտա վերարժևորելու Մետաքսեի ստեղծագործական ուղին և նրա թողած մշակութային ժառանգությունը։
📅 Մայիսի 8
🕑 Ժամը՝ 14:00
📍 Հայաստանի ազգային գրադարան, փոքր դահլիճ
Մուտքը՝ ազատ։ Լրացուցիչ հարցերի համար՝ 033 62 35 13
