Հեռախոսահամար
մրտ 12, 2026 Նորություններ

«Լյումիե՛ր․ ճամփորդությունը սկսում է» (2016 թ․, 95 րոպե) Ռեժիսոր՝ Թիերի Ֆրեմո 3 մարտի – 19։00 – Մուտքն ազատ է Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Տերյան փ․ 72, Երևան Ցուցադրվում է ֆրանսերենով՝ հայ/անգլ ենթագրերով Մեր կյանքն ու արդի աշխարհն անհնար է պատկերացնել առանց կինոյի։ Միացեք մեզ մարտի 3-ին՝ 19։00-ին, Ազգային գրադարանի Մեծ դահլիճում՝ վկայելու, թե ինչպես է սկսել աշխարհի մեծագույն ճամփորդությունը՝ կինոյի ծնունդն ու տարածումը։ Այս ֆիլմում ռեժիսոր և Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն ներկայացնում է 100-ից ավելի անհավատալի կարճամետրաժներ, որոնք ստեղծել են կինոյի հայրեր, ֆրանսիացի Լյումիեր եղբայրները 19-րդ դարի վերջում՝ աներկբայորեն փաստելով, որ իր առաջին իսկ քայլերից կինոն նմանը չունեցող արվեստ էր՝ ունակ արտահայտելու այն, ինչը ոչ մի այլ արվեստ արտահայտել ի զորու չէ։
2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։ Միևնույն թեմաները, գեղագիտությունն ու քաղաքականությունը՝ արտացոլված 20-21-րդ դարերի արվեստագետների աշխատանքներում, որոնք ակներև են դարձնում, թե ինչպես է կինոն իրականություններ ստեղծում և ազդում իրականության մեր ընկալման վրա։
Սինե-ակումբը, որն այս տարի 5 տարեկան է դառնում, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է
