ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայաստանի ազգային գրադարանը, որպես հայ գրատպության խոշորագույն պահոց և գրադարանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, ստեղծում է անհրաժեշտ պայմանները տեղեկության հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։

Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական և մշակութային նշանավոր գործիչների՝ Ա․ Մյասնիկյանի, Ն․ Արղությանի, Բ․ Ղորղանյանի, Լեոյի և այլոց անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների ու նվիրատվությունների հիման վրա։

Գրադարանն ունի հարուստ հավաքածու (գիրք, հանդես, թերթ, ազդագիր, ձայնապնակ, դրամ, ատենախոսություն և այլն), որի կազմում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (1512թ․, Վենետիկ), հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը» (1794-1796թթ., Մադրաս), հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած_Աշխարհացույցը»  (1695թ., Ամստերդամ)։ Գրադարանի գործառույթները բազմապիսի են և բազմօրինակ՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութերի համալրում, մշակում, պահպանում և թվայնացում, ինչպես նաև մատենագիտական-հետազոտական աշխատանքների կատարում և հրատարակում։

ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվեց Երևանի Գավառական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավորի հիման վրա կազմավորվեց Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն: 1919թ․ հուլիսի 4-ին Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունվեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը. 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի ազգային գրադարանի օր։ 2019թ․լրացավ օրենքի ընդունման 100-ամյակը։

2017թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության_թանգարանը․ այստեղ տպագրության պատմությունն արտացոլված է վեց սրահներում՝ Գրի ակունքներ, Հայոց Այբուբեն, Հայ գրատպագրության առաջնեկներ, Հայկական գրատպության սփյուռք, Գրահրատարակչություն և Գրի հավերժություն։ Թանգարանում ներկայացված են հնատիպ գրքեր, տպագրական մեքենաներ, կիշեներ և այլն։

ՀԱԳ-ը ունի 4 մասնաշենք, որոնցից ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ․). վերջինիս կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր ու Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011թթ․՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների ու անհատների հետ։ ՀԱԳ-ը գրքափոխանակություն է իրականացնում Ռուսաստանի ազգային (Սանկտ Պետերբուրգ) և պետական (Մոսկվա) գրադարանների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի (Վաշինգտոն), Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանների հետ։ Միջազգային գրքափոխանակության միջոցով, ՀԱԳ-ի հավաքածուները տարեկան համալրվում են 1000-1200 միավոր գրականությամբ: ՀԱԳ-ը համագործակցում է Հայաստանում գործող հավատարմագրված 21 դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ։

Գրադարանն ունի ընթերցողների լայն շրջանակ։ Տարբեր տարիներին գրադարան են այցելել հայ նշանավոր գրողներ Ա․ Իսահակյանը, Պ․ Սևակը, Դ․ Դեմիրճյանը, Ն․ Զարյանը, հայտնի և անվանի գիտնականներ Վ․ Համբարձումյանը, Ջ․ Կիրակոսյանը, Ս․ Մերգելյանը, Է․ Ջրբաշյանը և շատ ուրիշներ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թանգարանների միջազգային օրտ Գրատպության թանգարանում

Թանգարանների միջազգային օրտ Գրատպության թանգարանում

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM — The International Council of Museums) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Թանգարանների միջազգային օրն ամեն տարի ունի մի կարգախոս։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ» խորագրի ներքո։ Մայիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ թեմայով զեկույցով հանդես կգա մատենագետ, գրքագետ, գրադարանագետ, մգդ, պրոֆեսոր Գագիկ ...

ավելին »

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

#Թվայնացման_Նոր_նշաձող #Նիշերի_օպտիկական_ճանաչում

#Թվայնացման_Նոր_նշաձող #Նիշերի_օպտիկական_ճանաչում

Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի և «Փորթմայնդ էյ էմ» ՓԲԸ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերում բացառիկ իրավունք՝ ապահովել ՀԱԳ էլեկտրոնային շտեմարաններում հասանելի ավելի քան 11մլն էջ թվայնացված հայատառ տեքստերի նիշերի օպտիկական ճանաչումը (OCR)։ Մանրամասները՝ շուտով։ ...
Գրադարանավարների համազգային հարցման արդյունքների ամփոփում

Գրադարանավարների համազգային հարցման արդյունքների ամփոփում

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակում է 2021 թվականի հոկտեմբերին իրականացրած գրադարանավարների ...
Ընթերցանության մարաթոն 2022

Ընթերցանության մարաթոն 2022

Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի 5 ամերիկյան անկյունները ընթերցանության հերթական մարաթոնով նշանավորեցին ...