ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայաստանի ազգային գրադարանը` որպես գրատպության խոշորագույն պահոց և գրադարանագիտական, տեղեկատվական կենտրոն, ստեղծում է բոլոր պայմանները` տեղեկատվության հավաքագրման, մշակման և ընթերցողներին այն հնարավոր բոլոր տարբերակներով հասանելի դարձնելու համար: Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512 թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794 թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ): Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց: ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թ., երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:

ավելին »

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ -135

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ -135

Մեծարգո Տիկին Վառվառե Քանաքանին՝ Վահան Տերյանից: «Մթնշաղի անուրջներ», 1908 թվական, Թիֆլիս Սա Վահան Տերյանի ինքնագրով միակ գիրքն է, որ պահվում է Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության ինքնագրերի հավաքածուում: Ինչպե՞ս է գիրքը հասել գրադարան, ո՞վ էր երջանիկ տիկինը, որին նվիրել էր բանաստեղծը իր առաջին ժողովածուն…Հստակ տվյալներ չկան: Հրատարակվելուց ավելի քան մեկ դար անց գիրքը, որը Տերյանը սիրով մակագրել է, Ազգային գրադարանի ցուցափեղկում է, կողքին արժեքավոր այլ հրատարակություններ՝ 1912 թվականին Մոսկվայում լույս տեսած ժողովածուն, որի առաջաբանի հեղինակը նույնպես Վահան Տերյանն է, 1940 թվականին Երեւանում տպագրված գիրքը, որի խմբագիրը Ավետիք Իսահակյանն է, 1923 թվականին Կ. Պոլսում հրատարակված եռահատորը, մամուլի հրապարակումներ, թարգմանություններ, Տերյանին կյանքի ու գրական ժառանգության մասին արժեքավոր հրատարակություններ, Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ...

ավելին »

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ազգային գրադարան - 101

Հայաստանի ազգային գրադարան - 101

Հուլիսի 4-ը  որպես Հայաստանի ազգային գրադարանի օր նշվում է 1999 թվականից: 1919 թվականի հուլիսի չորսին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել ՊԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ կարգավիճակ:  Այսօր մենք նշում ենք գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 101-ամյակը: Գրադարանի պատմությունը, սակայն, շատ ավելի հին է. Գրադարանի հիմնադրման ...
ՕՐՎԱ ԳՐՈՂՆԵՐԸ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՐՈՂՆԵՐ ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ ԵՎ ՎԻՍԼԱՎԱ ՇԻՄԲՈՐՍԿԱ

ՕՐՎԱ ԳՐՈՂՆԵՐԸ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՐՈՂՆԵՐ ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ ԵՎ ՎԻՍԼԱՎԱ ՇԻՄԲՈՐՍԿԱ

Այսօր՝ հուլիսի 2-ին են ծնվել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր երկու գրողներ՝  գերմանացի ...
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ 2020

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ 2020

Այսօր մեկնարկում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ամերիկյան անկյունների կազմակերպած Ընթերցանության ...