ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

 

3


 

Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի (CENL) նախագահ


Հարգելի՛ Աննա Չուլյան,          

Շնորհավորում ենք Ձեզ և գրադարանի բոլոր աշխատակիցներին՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ:         

Գերմանիայի ազգային գրադարանի, ինչպես նաև Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի անունից մաղթում եմ Հայաստանի ազգային գրադարանին ամենայն բարիք և ծաղկուն ապագա։        

Շատ հաճելի է Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովում ունենալ այդպիսի եռանդուն անդամ։

Ավելին

 

 

Լիտվայի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա Չուլյան,                            

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանը սրտանց շնորհավորում է Հայաստանի ազգային գրադարանին՝ 105-ամյակի առթիվ։                           
Այս ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը դարձավ հայ տպագիր ժառանգության, տեղեկատվական և նորարարական ազգային կարևորության համաշխարհային ամենամեծ շտեմարանը՝ նշանակալի ներդրում ունենալով հայկական մշակույթի զարգացման գործում։                            
Շա՜տ ուրախալի է, որ Հայաստանի և Լիտվայի ազգային գրադարանները ներգրավված են բարեկամական և փոխշահավետ համագործակցության մեջ։                            
Վստահ եմ, որ մեր գրադարանների համագործակցությունը կշարունակի լինել արդյունավետ և բեղմնավոր:                            

Ավելին

2

 

3

 

Իսպանիայի ազգային գրադարան


Հարգելի՛ տնօրեն,                                                                                  
Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք Իսպանիայի ազգային գրադարանի անունից հղել Ձեզ մեր ջերմ շնորհավորանքները՝ Գրադարանի ստեղծման 105-ամյակի տոնակատարության առթիվ։                                                                                 
Վստահ եմ, որ այս տոնը մատենագիտական ժառանգության պահպանման՝ որպես կարևոր առաքելության, շարունակելու գործում հետագա սերունդների համար խթան կհանդիսանա։ Կարևորելով գրադարանների տեխնիկական և մշակութային համագործակցությունը, հույս եմ հայտնում, որ մեր միմյանց հետ գործակցելու նոր ուղիները դեռ առջևում են։                                                                                 
Առաջիկայում, ինչպես գիտեք, Իսպանիայի ազգային գրադարանը պատրաստվում է հայկական մշակույթին առնչվող ցուցահանդես կազմակերպել, անշուշտ, ակնկալում ենք Հայաստանի ազգային գրադարանի աջակցությունն այս նախագծում։ Վստահ եմ, որ այդ առիթով էլ ավելի կամրապնդվի մեր մշտական կապը փոխգործակցության ընթացքում:                                                                                   

Ավելին

 


Ավստրիայի ազգային գրադարան


Հարգելի՛ տնօրեն՝ Աննա Չուլյան,                                                                                  

Ավստրիայի ազգային գրադարանի անունից մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակը:                                                                                                                                                
Հայտնի է, որ Ազգային գրադարանն իր կարգավիճակը ստացել է 1919 թվականի հուլիսի 4-ին՝ «Հանրային ազգային գրապահոցի մասին» օրենքի ընդունմամբ, իսկ 1999 թվականից ի վեր հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր՝ ի հիշատակ հայկական մշակութային ժառանգության հավաքագրման և աշխարհի ամենամեծ հայկական ձեռագրերի ու գրքերի հավաքածուի պահպանման պատմության:                                                                                                                                                
Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Հայաստանի Ազգային գրադարանը խթանել է համագործակցությունը գրադարանների և ակադեմիական հաստատությունների հետ՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում: Մենք երախտապարտ ենք Եվրոպայի ազգային գրադարանների համաժողովում մտքերի և գիտելիքների փոխանակման գործում Ձեր մեծ ներդրումի համար:                                                                          

Ավելին

2

 

3


 

Նիդերլանդների ազգային գրադարան


Հարգելի՛ տկն․ Աննա Չուլյան և Հայաստանի ազգային գրադարանի գործընկերներ,                                                                                                                                                  
Նիդերլանդների ազգային գրադարանի անունից, սրտանց շնորհավորում եմ այս նշանակալի օրվա՝ Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի առթիվ:                                                                                                                                                 
Ակներև է, որ Հայաստանի ազգային գրադարանը ծառայում է որպես մշակույթի և գիտելիքի հիմնաքար՝ ուսման նկատմամբ խոր սեր սերմանելով և պահպանելով Հայաստանի հարուստ ժառանգությունը: Նիդերլանդների ազգային գրադարանը գնահատում է արդյունավետ համագործակցությունը, գաղափարների ու ռեսուրսների փոխանակումը, որին մեր կառույցները հաճույքով իրականացնում են տարիների ընթացքում: Այս համատեղ ջանքերը համաշխարհային գիտելիքի մաս կազմելու մեր ընդհանուր ցանկության մի մասն են և, անշուշտ, ամրապնդում են մեր երկրների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի կապերը:                                                                                                                                                  

Ավելին                                

 

 

Լեհաստանի ազգային գրադարան



 

Հարգելի՛ տկն․ Չուլյան                                                                                     

Լեհաստանի ազգային գրադարանի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի առթիվ։ Մաղթում եմ շարունակական հաջողություններ և բարօրություն։   
Հուսով եմ, Դուք կվայելեք և՛ մեծ հաջողություններ, և՛ անձնական բավարարվածություն Ձեր աշխատանքում: Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցությանը առաջիկա տարիներին:    

Ավելին   

git.jpg

 

3


 

Էստոնիայի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա Չուլյան,    

Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներ Էստոնիայաից՝ Հայաստանի ազգային գրադարանին հիմնադրման 105-ամյակի առթիվ։    
Էստոնիայի ազգային գրադարանի համար մեծ պատիվ էր բազմաթիվ միջազգային նախագծերում լինել Ձեր գործընկերը: Շնորհակալություն՝ Ձեր երկրի հարուստ ժառանգությունը պահպանելու և կիսելու համար, այն, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ապահովում է մշակույթի կայունությունը: Չնայած դժվար էին անցած տարիները որոշ երկրների և նրանց գրադարանների համար, մենք վստահ ենք, որ մեզ ավելի լավ ապագա է սպասվում:    

Ավելին      
 

 

 

Մոնտենեգրոյի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա,   

Մոնտենեգրոյի ազգային գրադարանը շնորհավորում է Ձեզ և Ձեր գործընկերներին մեծ հոբելյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) 105-ամյակի առթիվ:     
Ժամանակակից հասարակության մեջ գրադարանների դերը, որպես կրթական և մշակութային հաստատություններ, անփոխարինելի է։ Ուստի, կարծում ենք, որ Ձեր գրադարանի ներդրումը Հայաստանի մշակութային կյանքում և երիտասարդների կրթության գործում մեծ նշանակություն ունի։    
Ավելին   

2

 

3


 

Ռուսաստանի պետական գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի, Հարգելի՛ գործընկերներ.    

Թույլ տվեք ի սրտե շնորհավորել Ձեզ և ձեր աշխատակիցներին այս նշանակալից օրվա՝ Հայաստանի ազգային գրադարանի, որպես պետական հանրային գրապահոցի, 105-ամյակի առթիվ:    
Այսօր մենք մեծարում ենք Հայաստանի ազգային գրադարանի բոլոր աշխատակիցներին, ովքեր դրա զարգացման տարբեր ժամանակահատվածներում խնամքով պահպանել են ամենաարժեքավորը՝ գիրքը։    
Հայաստանի ազգային գրադարանը երկար ճանապարհ է անցել՝ Երևանի գիմնազիայի գրադարանից մինչև հայ տպագիր ժառանգության աշխարհի ամենամեծ շտեմարանը, հաղթահարելով ծանր ժամանակների մարտահրավերները և պաշտպանելով վեհանձն առաքելությունը՝ տեղեկատվական քաղաքականության, մշակույթի, կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում լինել երկրի առաջընթացի անբաժանելի մասը, լինել գիտելիքի կենտրոն, որը նպաստում է հայ հասարակության արժեքների ստեղծմանը։    

Ավելին                      

 


Ռուսաստանի ազգային գրադարան


Հարգարժա՛ն Աննա Հրայրի, Հարգարժա՛ն գործընկերներ,        

Ռուսաստանի ազգային գրադարանի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանի աշխատակազմին այս նշանակալից օրվա՝ Գրադարանին պետական կարգավիճակ շնորհելու 105-ամյակի առթիվ։      

Այսօր Գրադարանը Հայաստանի Հանրապետության գրադարանային հասարակությունում հիմնական համակարգող, մեթոդական և մատենագիտական կենտրոնն է։ Որպես գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն՝ Գրադարանը պայմաններ է ստեղծում հայ տպագիր ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման համար, իրականացնում է Գրապալատի գործառույթները։        

Ավելին

2

 

 

Ռուսաստանի պետական մանկական գրադարան



Հարգելի՛ Աննա Հրայրի,  
Հայաստանի ազգային գրադարանի հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,  

գործընկերներ, Ռուսաստանի պետական մանկական գրադարանի անձնակազմի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ այս նշանակալի օրվա՝ Հայաստանի ազգային գրադարանին պետական կարգավիճակ շնորհելու 105-ամյակի առթիվ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման պատմության մեջ սա կարևոր նշաձող է։  
Շուրջ երկու դար Գրադարանը եղել է համաշխարհային գրականության գանձարան, իսկ 1919 թվականից պաշտոնապես դարձել է Հայաստանի գիտակրթական, մշակութային և տեղեկատվական կենտրոնը և հայալեզու գրական ժառանգության հիմնական շտեմարանը։   
Իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը անգնահատելի ներդրում է ունեցել գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրության պահպանման և զարգացման, ազգային և համաշխարհային գրքային մշակույթի հարստությունների և ընդհանրապես ազգի հոգևոր կերպարի ձևավորման հարցում։   

Ավելին

2

 

3


 

Ելցինի անվան նախագահական գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի,  

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և ողջ անձնակազմին Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի առթիվ:  
Տարիների ընթացքում գրադարանը դարձել է Հայաստանի խոշորագույն տեղեկատվական, գիտական, կրթական և մշակութային կենտրոնը։ Պատահական չէ, որ գրադարանը կոչում են Գրքերի պալատ։   
Մենք բարձր ենք գնահատում մեր փոխգործակցությունը և անհամբեր սպասում ենք համագործակցության ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:  
Մաղթում ենք Ձեզ և ողջ թիմին՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, հաջողություն և բարեկեցություն:    

Ավելին    

 

 

Ղազախստանի Հանրապետության  
Ազգային ակադեմիական գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի,   

Ղազախստանի Հանրապետության ազգային ակադեմիական գրադարանի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշխատակիցներին՝ Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի առթիվ՝ հայկական հրատարակչական արտադրանքի աշխարհի ամենամեծ շտեմարանն ու ազգային գրադարանագիտության կենտրոնը:   
Գրադարանն այսօր ոչ միայն գրքերի շտեմարան է, այլև գիտական, գիտահետազոտական, մշակութային կենտրոն, որի գործունեությունն ուղղված է կրթության և լուսավորության գաղափարներին։ Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը և ստեղծագործական կարողությունները արժանացել են գրադարանային համայնքի, օգտատերերի և սոցիալական գործընկերների կողմից արժանի ճանաչման և հարգանքի:   

Ավելին    

2

 

3


 

Ղրղզստանի Հանրապետության           
Ա. Օսմոնովի անվան ազգային գրադարան


Հարգելի՛ գործընկերներ,  

Հարգելի՛ Աննա Հրայրի,Ղրղզստանի Հանրապետության ազգային գրադարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր նշանակալից հոբելյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի կազմավորման 105-ամյակի առթիվ:   
Պատմության համար այս թիվը մեծ չէ, սակայն Գրադարանի համար այն նշանակալի է, քանի որ այն անցել է ձևավորման և զարգացման երկար ու հետաքրքիր ճանապարհ։   
105 ամյակը այն տարիքն է, որը վկայում է մեր հարուստ աշխատանքային փորձի մասին, դրանք կենսագրության վառ էջեր են, որոնք խոսում են ավանդույթների ու ձեռքբերումների, աշխատակիցների նվիրվածության մասին։  

Ավելին

 

 

Ուզբեկստանի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի,  

Ուզբեկստանի ազգային գրադարանի անունից ընդունեք մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այս նշանակալից իրադարձության՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ։ Հայաստանի ազգային գրադարանն այս ողջ ընթացքում իրականացրել է մարդկության իմաստությունն ու գիտելիքները պարունակող գրքերի պահպանման մեծ առաքելությունը՝ անկրկնելի ներդրում ունենալով գիտության, կրթության և դաստիարակության զարգացման գործում։   
105 տարիները կենսագրության ու նվիրյալ աշխատանքի վառ էջեր են, հարուստ փորձի ու նորությունների փնտրտուք, հեղինակությաններ և անուններ, ովքեր կերտել ու կերտում են Հայաստանի գրադարանային պատմությունը։   

Ավելին   

2

 

3


 

Տաջիկստանի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի,  

Տաջիկստանի Հանրապետության նախագահի գործադիր գրասենյակի «Ազգային գրադարան» պետական հիմնարկի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին՝ Հայաստանի Ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ։       
Օգտվելով առիթից, ցանկանում եմ հայտնել Տաջիկստանի ազգային գրադարանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու կապերը և ընդլայնելու երկու գրադարանների միջև համագործակցությունը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա տաջիկ և հայ ժողովուրդների մշակույթների զարգացման և բարգավաճման վրա։              

Ավելին     
 

 

 

Ղազախստանի ազգային գրադարան


Հարգելի՛ Աննա Հրայրի,   

Ղազախստանի Հանրապետության Ազգային գրադարանի և Ղազախստանի գրադարանային միության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշխատակիցներին այս նշանակալից օրվա՝ Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի առթիվ։   
Հայաստանի ազգային գրադարանի պատմությունը սերտորեն միահյուսված է երկրի ճակատագրի հետ։ Դուք իրավամբ կարող եք հպարտանալ ձեր պատմության լուսավոր էջերով, գրադարանի ստեղծման ակունքներում կանգնածների անուններով, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ապահովել են հասարակության մեջ նրա հեղինակությունը ։                                       

Ավելին  

2

 

3


 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ


Հարգելի՛ տիկին Չուլյան,   

Ընդունեք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրինության, գիտական խորհրդի, ողջ կոլեկտիվի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցի և ազգային գրադարանագիտության կենտրոնի՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ:  
Ի՜նչ իմանային հայ երևելի պետական, հասարակական և մշակութային գործիչները, ում անձնական գրադարանները հիմք դարձան Ազգային գրադարանի ֆոնդերի ձևավորման համար, ինչպես նաև կրթական ու ուսումնական հիմնարկությունների ղեկավարները, որոնց նվիրատվությունները մեծապես նպաստեցին ֆոնդերի համալրմանը, որ անցնելով տարիների ու տասնամյակների միջով՝ Գրադարանը դառնալու է գիտակրթական, մշակութային և տեղեկատվական բացառիկ հաստատություն, ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ հայ տպագիր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման համար, դառնալու է ազգային մատենագիտական կենտրոն։  

Ավելին

 

 

Հայ Կրթական հիմնարկություն



Հայ Կրթական Հիմնարկությունը շնորհավորում է Հայաստանի Ազգային Գրադարանին 105-ամյակի կապակցությամբ: Իր մեկդարյա պատմության ընթացքում այն եղել ու մնում է գիտելիքի փարոս՝ պահպանելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և ծառայելով որպես կենսական կենտրոն ուսման և կրթության համար: Հայ տպագիր մշակութային ժառանգության հավաքագրումը մշակումը, պահպանումը և տարածումը փոխել է անթիվ կյանքեր և մեծապես նպաստել մեր հասարակության կրթական աճին:  
Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ենք ունեցել մեր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի Ազգային Գրադարանի կյանքում։  
Մաղթում ենք, որ գրադարանի շարունակական ոգեշնչող գործունեությունը սերունդներին ավելի մոտեցնի կրթությանը։   

Ավելին       

2

 

3


 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ


Հարգելի տիկին Չուլյան,   

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմի և անձամբ իմ անունից Ձեր գլխավորությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ազգային գրադարանի բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և ընթերցասեր հասարակությանը Ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ:  
Մեր հարուստ պատմության և մշակույթի յուրօրինակ պահապանի դերը ստանձնած Ազգային գրադարանը արդեն մեկ դարից ավելի իրականացնում է այս կարևոր առաքելությունը՝ չկորցնելով իր կարևորությունը և արդիականությունը:   

Ավելին

 

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան


Հարգելի՛ գործընկերներ,      

Հայաստանի ազգային գրադարանը իր ստեղծման օրվանից, անկախ պատմական-քաղաքական փոփոխություններից, եղել և մնացել է Հայկական պետականության խորհրդանիշ, և նպաստել է Հայկական պետականության հիմքերի ամրապնդմանը՝ որպես գիտական, տեղեկատվական, կրթական, մշակութային կազմակերպություն, հայ տպագիր գրքի, պարբերական և ոչ պարբերական մամուլի, Հայաստանի և հայ ժողովրդի մասին գիտատեղեկատվական վավերագրերի՝ աշխարհում ամենախոշոր գրապահոցը, որի հավաքածուում, որպես Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային հավաքածուի միավորներ, պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը, առաջին տպագիր պարբերականը, առաջին տպագիր քարտեզը և առաջին տպագիր «Աստվածաշունչը», խանձարուրային և այլ տպագիր հազվագյուտ գրքեր և վավերագրեր։       

Ավելին   

2

 

3


 

«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ


Հարգելի՛ տիկին Չուլյան,   
Ընդունեք Իսահակյան գրադարանի շնորհավորանքը։   
Գրադարանը հարստանում է լայն մտածողություն ունեցող սերնդով, սերունդը` լայն հնարավորություններ ունեցող գրադարանով…  
Այսօր աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցի՝ Հայաստանի ազգային գրադարանի ծննդյան տարելիցն է։  
Պատկառելի տարիքը չէ, որ արժևորում է գրադարանի էությունը, այլ նրա հավաքածուների հարստությունը, ազգային ու համաշխարհային տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանումը, մատուցած ծառայությունները գիտությանը, մշակույթին և նրա կատարած գործառույթները՝ կիրթ և գրագետ հասարակության ձևավորման համար։   

Ավելին

 

 

Հասմիկ Կարապետյան


ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյան և հարգելի գործընկերներ,   
ՀՀ Ազգային գրադարանը իմ և բազում սերունդների և մասնագի-տական, և ընդհանրական կրթության գործում անփոխարինելի դեր է ունեցել և այսօր էլ շարունակում է կրթել։   
Շնորհավորելով իմ սիրելի Մայր գրադարանի հիմնադրման 105-րդ ամյակը, մաղթում եմ հարատևություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր Սուրբ Հայրենիքի մշակութային անկրկնելի ժառանգության պահպանման ,հանրայնացման և համամարդկային ճանաչման։    

Ավելին   

2

 

3


 

Արայիկ Մանուկյան


Հայաստանի Ազգային գրադարանը տոնում է իր ծննդյան 105-րդ տարեդարձը և սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի Հանրապետության կյանքում։   
105 տարի առաջ, այն ժամանակում, երբ հայ ժողովուրդը կերտում էր իր անկախ պետականությունը, երբ հայ ժողովուրդը ապրելու կռիվ էր մղում, առաջնահերթորեն գիտակցվեց տպագիր ժառանգության պահպանության ու փոխանցման կարևորությունը։   
Ժողովրդի լինելիության կռվանների գիտակցումը ունեցան նաև բոլոր նրանք, ում ճակատագրորեն վիճակված էր առաջնորդել հայ ժողովրդին հարյուրամյակի բոլոր ոլորաններով, և ժամանակի մեջ Ազգային գրադարանը դարձավ հայկական տպագիր ժառանգության աշխարհում ամենամեծ պահոցը։   

Ավելին

 

 

Լոռու մարզային գրադարան



Հարգելի տիկին Չուլյան,  

Լոռու մարզային գրադարանը` ի դեմս տնօրեն Հեղինե Հալիվորյանի, իր շնորհավորական ուղերձն է հղում Հայաստանի ազգային գրադարանին հիմնադրման 105-ամյակի առթիվ։  

Դար և հինգ տարի պատմություն կերտած, յուրօրինակ գրական մշակույթ ձևավորած և գրին ու գրքապաշտպանությանը ողջ կյանքը նվիրած հայրենի գրադարանին մաթում ենք գիտելիքահենք ու շարունակական աշխատանք ի նպաստ հայ ու համաշխարհայի գրի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը...   

Ավելին

2

 

3


 

Ավիկ Իսահակյան


Շնորհավորելով ՀԱԳ-ի ստեղծման 105-ամյակը և պատմության ցուցասրահի բացումը մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծելայն հսկայական դերը, որ խաղացել է ՀԱԳ-ը Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքում։ Սրբությամբ պահպանել հարյուր, հազարավոր բացառիկ արժեքի գրքեր, տպագիր մատյաններ, պարբերական մամուլ։ Հիրավի, այն խոշորագույն հայ գրքի պահպանման ու հետո զարման կենտրոնն է աշխարհում։   

Ավելին

 

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ


Հարգելի՛ տիկին Չուլյան,  

Շնորհավորում ենք Ձեզ և Հայաստանի ազգային գրադարանի ողջ անձնակազմին գարդարանի հիմնադրման 105-ամյա հովելյանի առթիվ։   

105-ամյա պատմություն ունեցող և աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը՝ Ազգային գրադարանը եղել և մնում է գիտակրթական, հոգևոր-մշակութային և տեղեկատվական արժեքների պահպանման հայկական տպագիր մշակութային ժառանգության աշխարհով մեկ տարածման եզակի օրրանը։   

Ավելին     

2

 

3


 

Հայաստանի Թեքեյան մշակութային միություն


Հարգելի՛ տիկին Չուլյան,   

Ընդունեք Հայաստանի Թեքեյան մշակութային միության շնորհավորանքը Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ։   
Մեկ դարից ավելի Գրադարանն ընդունել է ընթերցողների բազում սերունդներ, որոնց դերն անուրանալի է եղել և կա երկրի կարևորագույն ոլորտների առաջընթացում։   
Ազգային գրադարանը հզոր ու ամուր հենասյուն է մեր երկրի համար, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգման այս ժամանակներում էլ, երբ փոխվել են ընթերցողների պահանջները, գրադարանը կարողանում է հետաքրքրել և համախմբել ընթերցասեր հանրույթին։   

Ավելին