Հեռախոսահամար
ռեժ․՝ Ֆրանսուա Տրյուֆո (1983, 110’) | Դեկտեմբերի 11, 2024
Անշարժ գույքի գործակալության տնօրեն Ժյուլիեն Վերսելը (Ժան-Լուի Տրենտինյան) կասկածվում է կրկնակի՝ իր կնոջ՝ Մարի-Քրիստինի և նրա սիրելիի՝ Կլոդ Մասուլյեի սպանության մեջ։ Հանգամանքները նրա դեմ են, և Վերսելը ստիպված է թաքնվել ոստիկանությունից։ Նրա քարտուղարուհի Բարբարա Բեքերը (Ֆաննի Արդան) սեփական հետաքննությունն անի՝ ջանալով բացահայտել ճշմարտությունը։
ռեժ.՝Ժակ-Լյուկ Գոդար (2018, 85’) | Դեկտեմբերի 3, 2024
Իր վերջին ֆիլմում Գոդարը մոնտաժը բարձրացնում է բարձր արվեստի կարգավիճակի։ Քաղվածքներ ֆիլմերից, լուսանկարներ, գեղանկարներ և գծանկարներ․ դրվագները հաջորդում են իրար խելահեղ ռիթմով: Պատկերների ալիք, որն արտացոլում է հոսանքային բռնությունը մեր արդի էկրաններին:
ռեժ․՝ Ժակ Ռիվետ (1991, 240’) | Նոյեմբերի 19, 2024
Հանրահայտ գեղանկարիչ Ֆրենհոֆերին այցելում են մի երկրպագու և նրա ընկերուհին։ Հանդիպելով երիտասարդ կնոջը և առաջարկելով նրան դառնալ իր բնորդուհին՝ Ֆրենհոֆերին համակում է ցանկությունը կրկին փորձել անել մի նկար, որը տասը տարի առաջ էր սկսել, բայց կիսատ էր թողել ՝ «Չքնաղ խառնակիչը», որը պետք է իր գլխավոր գլուխգործոցը լիներ։
ռեժ․՝ Անյես Վարդա/JR (2017, 89’)| Նոյեմբերի 5, 2024
Կինոռեժիսոր Անյես Վարդան անսպասելի հանդիպում է լուսանկարիչ JR-ին և մեկնում մի աննման ուղևորության: Երկու արվեստագետները JR-ի լուսանկարչական բեռնատարով ճամփորդում են ֆրանսիական գյուղերով, լուսանկարում գյուղացիներին ու տպում այդ լուսանկարները հսկայական ձևաչափով: Միջազգային փառատոներում բազմաթիվ մրցանակների արժանացած վավերագրական այս ֆիլմը նաև մի ընկերության մասին է, որը ծնվում և խորանում է անակնկալներով լի նկարահանումների ընթացքում՝ մինչ երկուսն էլ շարունակ ծաղրում են իրենց տարբերությունները:
ռեժ․՝ Կլոդ Շաբրոլ (1985, 108 րոպե) | 22 հոկտեմբերի, 2024
Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին Մարին՝ ընտանիքի մայրը, որի ամուսինը գերեվարված է Գերմանիայում, հանգամանքների բերումով օգնում է հարեւանուհուն ընդհատել անցանկալի հղիությունը: Այս եզակի դրվագն արագորեն վերածվում է գաղտնի գործունեության, երբ պատերազմի և աղքատության թակարդում հայտնված այլ կանայք ևս հայցում են նրա օգնությունը: Քանի որ Վիշիի ռեժիմը պարտադրում է իր բարոյական նորմերը, իսկ աղքատությունը նոր թափ է առնում, Մարին այս անօրինական գործունեությունը վերածում է իր ապրուստի հիմնական միջոցի: Գոյատևման, անկախության ձգտման և բացահայտվելու մշտական վախի մթնոլորտում նա նավարկում է մութ օվկիանոսում, որտեղ զոհի և հանցագործի դերերը ներհյուսվում են:
ռեժ․՝ Անյես Վարդա (1985, 105 րոպե) | հոկտեմբեր 8, 2024
Ֆրանսիայի գյուղերից մեկում հայտնաբերվում է ցրտից մահացած Մոնա Բերժերոնի դին։ Ֆիլմը պատմում է նրա թափառական կյանքի վերջին շաբաթների մասին, թե ինչպես է ընտրում ազատությունը՝ սեփական անվտանգության կորստի հաշվին։ Նրան ճանաչողների վկայությունների միջոցով՝ փիլիսոփա հովվից մինչև հարուստ տիկին, հյուսվում է անընկճելի, բայց և միայնակ երիտասարդ կնոջ դիմանկարը: Մինչ նա պայքարում է ցրտի և սովի դեմ, ազատ մնալու անհագ ցանկությունն, ի վերջո, հանգեցնում է նրա ողբերգական մահվանը։
ռեժ․՝ Առնո Լամբեր/Վենսան Սորել (2023, 88 ր․) | Սեպտեմբերի 30, 2024
Երկու ռեժիսորները տանում են մեզ մի պահեստ, որտեղ 2010 թվականին բերվել էին Ժան-Լյուկ Գոդարի շվեյցարական բոլոր արխիվները, և ստեղծում են մեծանուն կինոգործչի դոպելգանգեր (կամ կրկնօրինակ), որը ստանձնում է այս աշխարհում մեր ուղեկցորդի դերը։ Մեջբերումները Գոդարի արած գրառումներից, նրա արած պատկերները, նրա դիտարկումները կինոարվեստի մասին թույլ են տալիս բացահայտել նրա դիցաբանությունը, մեթոդաբանությունը, եզակի հայացքն ու հետևաբար՝ նաև աշխարհընկալումը։ Նրա հարցադրումները, անողոք կինոփորձարարականությունն ու արարման բնությունը ներկայացվում են այստեղ որպես թե՛ իսկապես բեղմնավոր, թե՛ արդիական, մինչ երեքն էլ միահյուսվում են այս խորապես հետաքրքրաշարժ ֆիլմ-էսսեի մեջ։
ռեժ․՝ Էրիկ Ռոմեր (1986, 94 րոպե)| սեպտեմբերի 24, 2024
Ամռանը շաբաթներ են մնացել։ Դելֆինի՝ Հունաստանում արձակուրդն անցկացնելու պլանները հօդս են ցնդում, քանի որ ընկերուհին, ում հետ պետք է մեկներ, չեղարկում է։ Այլընտրանք գտնելու անհրաժեշտությանը բախվելով՝ Դելֆինի համար մի նոր փորձություն է սկսվում, որը ստիպում է վերջինիս կասկածի տակ դնել սեփական գոյությունը, ինչպես նաև շրջապատի կողմից մռայլ ու լճացած համարվող իր մենությունը։
ռեժ․՝ Կլոդ Շաբրոլ (1995, 112 րոպե ) | սեպտեմբեր 10, 2024
Սոֆին անուսում ու գաղտնապահ ծառա է, ով աշխատանքի է անցնում բրետոնական գյուղի գեղեցիկ առանձնատանն ապրող կիրթ բուրժուա զույգի՝ Լըլիեվրների ընտանիքում։ Գյուղի հետաքրքրասեր ու նախանձ փոստատարուհու հետ նրա բարեկամությունը մի շարք պատահարների է հանգեցնում։ Ֆիլմում Կլոդ Շաբրոլը մռայլ գույներով պատկերում է գավառական բուրժուական միջավայրը։
ռեժ․՝ Ֆրանսուա Տրյուֆո (1962թ․, 102 րոպե)| հուլիսի 16 2024
Փարիզ՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Ֆրանսիացի Ջիմը և ավստրիացի Ժյուլն անբաժան ընկերներ են։ Նրանք սիրահարվում են նույն կնոջը՝ Կատրինին, բայց հենց Ժյուլն է ամուսնանում Կատրինի հետ։ Սակայն վերջինս հավերժ երկընտրանքի մեջ է երկուսի միջև։
Ռեժ․՝Ալեն Ռենե (1959թ․, 90 րոպե) | հուլիսի 2, 2024
Մարգերիտ Դուրասի կլանիչ սցենարը, որը հիանալի կերպով մարմին է ստանում Ալեն Ռենեի աչքերով: Ֆրանսիացի դերասանուհին մեկնում է Հիրոսիմա՝ խաղաղության մասին ֆիլմ նկարահանելու։ Այնտեղ նա ծանոթանում է ճապոնացի ճարտարապետի հետ՝ վերապրելով կարճատև, բայց բուռն սիրավեպ: Նրանց փոխադարձ հրապուրանքը սնվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրանց ողբերգական ճակատագրերով:
Ռեժ․՝ Անյես Վարդա (1962թ․, 90 րոպե | հունիս 18, 2024
Փարիզ, 1961 թվականի հունիսի 21: Մի քանի ժամ երիտասարդ և գեղեցիկ էստրադային երգչուհի Կլեոյի կյանքից՝ մինչ նա անհանգիստ սպասում է բժշկական ուսումնասիրության եզրակացությանը: Պարփակվելով դատարկ տիկնիկի դերում, որին բոլորը մեծարում են՝ չփորձելով հասկանալ, Կլեոն հանկարծակի գիտակցում է իր գոյության ունայնությունը՝ թափառելով Փարիզի փողոցներով:
ռեժ․՝ Ժան-Լյուկ Գոդար (1963թ․, 103 րոպե) | հունիսի 11 2024
Ֆրանսիացի գրող և սցենարիստ Պոլ Ժավալը (Միշել Պիկոլի) օգնում է հանրահայտ գերմանացի ռեժիսոր Ֆրից Լանգին մեծ էկրանի համար ադապտացնել «Ոդիսականը»։ Երբ նրա կինը՝ Կամիլը (Բրիժիտ Բարդո), գալիս է իր մոտ Հռոմ, որտեղ նկարահանվում է ֆիլմը, Փոլն արագ հասկանում է, որ երիտասարդ կնոջ հանդեպ անտարբեր չէ ֆիլմի պրոդյուսերը (Ջեք Փալենս)։ Գայթակղության այս փորձը կհանգեցնի իրենց հարաբերությունների ավարտին:
ռեժ․՝ Կլոդ Շաբրոլ (1958թ․, 98 րոպե)| Ապրիլի 16 2024
Տասը տարվա բացակայությունից հետո Ֆրանսուան վերադառնում է իր մանկության գյուղը։ Նա վառ հիշում է իր երբեմնի մտերիմ ընկերոջը՝ Սերժին, ով օժտված էր բոլոր հատկանիշներով և որին, թվում էր թե, լուսավոր ապագա է սպասվում։ Սակայն վերադարձած Ֆրանսուան իմանում է, որ Սերժն ալկոհոլիզմի գիրկն է ընկել և ամուսնացել տեղացի մի աղջկա՝ Իվոնի հետ։ Սերժը ևս հիշում է Ֆրանսուային։ Նա ցանկանում է արդարացնել իր վարքը և բացատրել նախկին ընկերոջը, թե ինչպես եղավ իր անկումը։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:
ռեժ․՝ Ժակ Րիվետ (1961թ․, 142 րոպե) | ապրիլի 2, 2024
Աննը, իր եղբայր Պիեռի միջոցով, ներկայացվում է փարիզյան մտավորականների մի շրջանակին, որտեղ բոլորը համոզված են համաշխարհային դավադրության գոյության մեջ: Նրանցից մեկը՝ Խուանը, կարճ ժամանակ անց մահանում է, և պարզ չէ՝ ինքնասպանություն էր, թե ոչ... Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:
Ռեժ․՝ Ֆրանսուա Տրյուֆո (1959թ․, 99 րոպե) | մարտի 26, 2024
Սա մեծանուն ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին ֆիլմն է, որը բացահայտեց նրան լայն հանրությանը և ֆրանսիական «նոր ալիք»-ի վերելքներից մեկը դարձավ: Նորարարական այս դրաման պատմում է 14-ամյա Անտուանի մասին, ով անընդհատ խնդիրներ է ունենում դպրոցում: Ծնողներն անտարբեր են նրա նկատմամբ ու չգիտեն՝ արձակուրդներին ինչ անել նրա հետ։ Մի օր էլ, երբ Անտուանն ընկերոջ հետ խաղում է փողոցում, պատահմամբ տեսնում է մորը օտար տղամարդու գրկում։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:
Ռեժ․՝ Ժան Լյուկ Գոդար (1960 թ․, 89 րոպե) | մարտի 12, 2024
Մարսելում մանր հանցագործը (Ժան Պոլ Բելմոնդո) մեքենա է գողանում և պահի ազդեցությամբ ոստիկան սպանում Փարիզ տանող ճանապարհին։ Հայտնվելով հետախուզման մեջ՝ նա Ֆրանսիայում լրագրություն ուսանող մի ամերիկուհու է գտնում (Ջին Սիբերգ) և փորձում համոզել նրան իր հետ փախչել Իտալիա։ Սա այն Ֆիլմն է, որը սկզբնավորեց ֆրանսիական նոր ալիք կինոուղղությունը։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:
ռեժ․՝ Ֆրանկ Կասենտի (1976, 89 րոպե) | փետրվարի 20, 2024
Հատուկ կինոցուցադրություն՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփմանը փարիզյան Պանթեոնում Օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, մեծ մասամբ կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ազատ Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որոնք ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն-Վալերիենում 1944թ. փետրվարի 21-ին: Քսաներեքերորդին, որ կին էր, նացիստները մահապատժի ենթարկեցին 1944թ. մայիսի 10-ին: Այս ֆիլմում նկարագրված է ֆրանսիական Դիմադրության շարժման օտարերկրյա նահատակների հերոսական պատմությունը: Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:
հունվարի 23, 2024
Ֆիլմը նկարահանվել է Փարաջանովի տարօրինակ տանը, արվեստանոցում և հոյակապ քաոսի մեջ, ինչպես նաև նրա վերջին ֆիլմի՝ «Աշուղ Ղարիբ»-ի նկարահանման հրապարակում, կան կադրեր Փարաջանովի երևանյան թանգարանից, նաև՝ Փարիզից ու Թբիլիսիից։ Վշտաբեկ, բայց ծայրահեղ ազատ մարդու այս դիմանկարը միաձուլվում է կինոգործչի բազում տաղանդներին։