Հեռախոսահամար
ապր 14, 2024 Միջոցառումներ-arm
Ապրիլի 16-ին՝ 14։00-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել է հանրային դասախոսություն «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին» թեմայով:
Հայաստանի ազգային գրադարանի ֆրանսիացի ստաժյոր Վադիմ Բեմը, օգտվելով Ազգային գրադարանի ֆրանսիական հավաքածուի իր հետազոտությունից, «Տպագրության, հրատարակչական գործի և հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչև Ժյուլ Էցել (1800–1860)» վերնագրով զեկույց կներկայացնի:
Նա կցուցադրի Ազգայինի հարուստ հավաքածուի բացառիկ նմուշներ: Միջոցառման մուտքն ազատ է։