ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախօսութիւն | Աշոտ Ալեքսանեան «Չարենցի վաղ քնարի ֆրանսական լարը՝ որպէս իմ թարգմանական նախափորձերու խթանիչ»

ապր 25, 2024 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

աշոտալեքսանյանմիջ
 

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալել էր գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանին։ Թամանյանական մեծ դահլիճում նա հանդես եկավ «Չարենցի վաղ քնարի ֆրանսիական լարը որպես իմ թարգմանական նախափորձերի խթանիչ» խորագրով հանրային դասախոսությամբ։ Դահլիճում ներկաները հաղորդակից եղան Ալեքսանյան թարգմանչի ստեղծագործական ամբողջ ուղուն, լսեցին նրա ուշագրավ մտքերը, դատողությունները գրական ուղղությունների ու առնչությունների, թարգմանական գործի մասին և այլն։

աշոտալեքսս

Աշոտ Ալեքսանյանն անդրադարձավ իր «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությանը՝ նվիրված «Չարենցի ստեղծագործության մեջ եվրոպական գրականության ավանդույթի ներկայությանը՝ միստիցիզմից մինչև սիմվոլիզմ, ապագայապաշտությունից մինչև էքսպրեսիոնիզմ, ուտոպիզմից մինչև նորդասականություն և վերադարձ դեպի միստիկան»։

աշոտալեքսանյանհանրային

Թարգմանիչը խոսեց իր մեծ նախագծի՝ «Հոգեգրություն» եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծության անթոլոգիայի մասին, որում ընդգրկված են 20-րդ դարի առաջին կեսի եվրոպական 22 երկրի 40 բանաստեղծների ստեղծագործություններ:Ֆրանսիական գրականության հետ Ալեքսանյանի առաջին շփումները եղել են Եղիշե Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքի և եվրոպական գրականության ազդեցությամբ։ Այնուհետև ավելի քան երեք տասնամյակ նա, իր թարգմանական գործունեության ընթացքում, ի թիվս շատ այլ հեղինակերի, թարգմանել է ֆրանսալեզու հեղինակների՝ Միշել դը Նոստրադամուս, Բորիս Վիան, Միլան Կունդերա, Գյուստավ Լը Բոն, Ֆիլիպ Ժակոտե, Ալֆրեդ Ժարրի, Ալբեր Կամյու և այլն։ Նշենք, որ Աշոտ Ալեքսանյանն արժանացել է Ավստրիայի Հանրապետության վաստակի Ոսկե մեդալի, Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակին: