ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայագիտական նոր համալրում

դկտ 10, 2025 Նորութիւններ Նուիրատուութիւններ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է համալրվել #միջազգային_գրքափոխանակության շնորհիվ՝ մեր ընթերցողներին առաջարկելով աշխարհի տարբեր մշակույթները ներկայացնող բացառիկ գրքեր։ Չինաստանի և Կորեայի ազգային գրադարանների հետ համագործակցության արդյունքում համալրված գրքերը ներկայացնում են չինական և կորեական պատմության, մշակույթի, փիլիսոփայության և ավանդական գրականության կարևոր աշխատություններ։

Սի Ցզինփինի-«Հանրապետական կառավարման մասին» շարքը՝ 3 հատորով։

The Dawn of Writing Systems Գիրքը ներկայացնում է նշանագրային համակարգերի ծագումը՝ շումերական մեհյաններից և եգիպտական նկարագիրներից մինչև Ռոզեթյան քարը ու Բեհիսթունի արձանագրությունը՝ բացատրելով գրի պատմական նշանակությունը։

Nak-Joon Kim-The Ceramics Հավաքածուն ընդգրկում է կորեական կերամիկայի բազմադարյա էվոլյուցիան՝ ներկայացնելով տեխնիկաներ, ոճեր և արվեստագետների ավանդը։ Հատորը մեծարժեք աղբյուր է արվեստաբանների համար։

Searle R. John-Intentionality Ժան Սեռլի հիմնարար աշխատությունը՝ նվիրված մտքի փիլիսոփայությանը, որտեղ բացատրվում է «ինտենցիոնալության»՝ մտքի ուղղվածության գաղափարը՝ կարևոր ազդեցություն թողնելով ժամանակակից ճանաչողական գիտության վրա։

Duoyuan Falu Luoji Yu Siwei Yanjiu Ուսումնասիրում է իրավական մտածողության տրամաբանությունը՝ ցույց տալով իրավաբանական վերլուծության բազմակողմ մոտեցումները։

The Procrastination Cure Գիրքը ներկայացնում է մեթոդներ և հոգեբանական տեխնիկաներ՝ հետաձգումը հաղթահարելու, ինքնակարգապահությունը բարձրացնելու և աշխատունակությունը բարելավելու համար։

Nathan Tobie- Mon patient Sigmund Freud Հեղինակը ներկայացնում է Ֆրոյդի կերպարը՝ հոգեթերապևտիկ պատմությունների և անձնական դիտարկումների միջոցով՝ համադրելով գիտական ու գրական մոտեցումները։ Ամբողջական ցանկը՝ նկարագրություններով՝ https://is.gd/YbnAg1

Նշենք, որ Ազգային գրադարանում կա նաև չինարեն գրականության հարուստ հավաքածու, իսկ Ընդհանուր ընթերցասրահում 2014 թվականից գործում է Չինական անկյունը, որը շարունակաբար համալրվում է նոր գրքերով։ ՀԱԳ-ում մեծ թիվ են կազմում չինական գրականության հայերեն թարգմանությունները։ https://is.gd/gElcP9