ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ընթերցանության մարաթոն. Բակունցյան ընթերցումներ

ապր 18, 2024 Միջոցառումներ-arm

Ակսել բակունց կյորես
 

Ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է ընթերցանության մարաթոն, որը նվիրված է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 17։30-ը ընթերցանության մասնակիցները, իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով, կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը, այնուհետև՝ մյուս մասնակիցները կընթերցեն գրողի մի շարք պատմվածքներ։ Ընթերցանության ընթացքն ուղիղ կհեռարձակվի ZOOM հարթակում և ՀԱԳ յութուբյան ալիքում։

Սիրով հրավիրում ենք ներկա լինելու Բակունցի հետ գրական այս բացառիկ հանդիպմանը։ Ձեր օրը լցրեք բակունցյան շնչով։

Հասցե՝Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարան, Խորհրդակցությունների դահլիճ (2-րդ հարկ)։ Մուտքն ազատ է։