ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

3


 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը։ Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։              
 

 


 

ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑ Է


 

  • Երեքշաբթի – կիրակի 10:00 - 16:00             
    Հանգստյան օր` երկուշաբթի             

    ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ             
     
  • Դպրոցականներ և ուսանողներ՝ 400 դրամ
  • Մեծահասակներ՝ 700 դրամ 
  • Մինչև 12 տարեկան երեխաներ՝ անվճար
  • Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է բոլորի համար                    
2

 

3

 

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ


Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը նախագծում, կազմակերպում և իրականցում է ինտերակտիվ կրթական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։                      
Առաջարկվող կրթական ծրագրերն են. 

  • «ԻՄ ԱՌԱՋԻՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ» (նկարազարդումներ)
  • «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» (նկարների միջոցով)
  • «ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ-         
    ԷՔՍԿՈՒՐՍԻԱ (խաչբառ)
  • «ՄԱԴՐԱՍԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԸ, «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»         
    ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա
  • «ՏՊԱԳԻՐ ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» (վիկտորինա) 
  • «ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ» (հարց ու պատասխան, խաչբառ)
  • «ԳԻՐՔՆ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՎ» (կազմարարական աշխատանքներ)
  • VR (ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԱԿՆՈՑ  

Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ 6 ՍՐԱՀՆԵՐՆ ԵՆ


 

«Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Ոսկանյան Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.): «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «Գրահրատարակչություն» սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։ «Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:                         

2

 

3


 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ


2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի (Association of European Printing Museums) անդամ։    
Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիան (AEPM) հիմնադրվել է Լյուքսեմբուրգում 2003 թվականի փետրվարին ՝ նպատակ ունենալով խրախուսել համագործակցությունը եվրոպական տպագրական թանգարանների միջև և խթանել տպագրական ժառանգությունը ՝ որպես եվրոպական մշակութային ժառանգության կարևոր մաս: