Call us

Ֆրանսերեն Հնատիպ գրականության ցուցադրություն

May 02, 2025 Events Exhibitions News

<p style="text-align:center;"> 
   <img class="image_resized" style="width:75%;" src="https://nla.am/storage/vardges-svourenyanc-2.jpg" alt="IMG-0387-1-1"> 
</p> 
</p> 
<p> 
 

ARM/ENG
Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ ներկայացված են ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում պահպանվում է 2692 միավոր ֆրանսերեն գրականություն, որից մի փոքր մաս ցուցադրված է մեծ ցուցասրահում։ Ցուցադրված ամենահին ֆրանսերեն գիրքը «ZONORAS JEAN» (LES HISTOIRES ET CRONIQUES DU MONDE. - PARIS: PIERRE L&#39; HUILLIER։ 1583, 989 p.) գիրքն է։
Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:
Հավաքածուում պահպանվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։
📚 Ի դեպ, 17-րդ դարում Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է։


</p>