Call us

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը վերընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխնախագահ

Dec 05, 2025 News

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը վերընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի «БАЕ» փոխնախագահ (2025-2029թթ)։ Եվրասիական գրադարանային ասամբլեան շարունակում է ծառայել որպես ԱՊՀ երկրների գիտամշակութային երկխոսության և համատեղ նախագծերի իրականացման առանցքային մեխանիզմ՝ միավորելով գրադարանները համատեղ արժեքների, պատմական ժառանգության և նորարարական զարգացումների շուրջ։ Դեկտեմբերի 5-ին կայացավ (БАЕ) անդամների ընդհանուր 29-րդ ժողովը, որը համախմբել էր ԱՊՀ և հարակից տարածաշրջանների խոշորագույն գրադարանների ղեկավարներին։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերը, 2026 թվականին սպասվող համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև ԱՊՀ երկրների գրադարանների միջև համագործակցության ընդլայնման նոր ուղիները։ Ավելին՝ https://is.gd/U1sBlm