Հեռախոսահամար
մյս 20, 2026 Միջոցառումներ

Մայիսի 25-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվող Մարտիրոս Սարյանին նվիրված գրքեր, ալբոմներ, բացիկներ, ինչպես նաև Վարպետի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակություններ։ Ցուցահանդեսի բացման շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային գրադարանին կնվիրի Վարպետի ստեղծագործությունների տարբեր տարիների ցուցահանդեսների ազդագրեր, ինչպես նաև տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ։
Հայաստանի ազգային գրադարան
Թամանյանական մեծ ցուցասրահ
Մայիսի 25, ժամը 14։00
Մուտքն ազատ է
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 623 513
