ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Արժեքավոր նվիրատվություն Հյուսիսային Օսեթիայից

ապր 20, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

Արժեքավոր նվիրատվություն Հյուսիսային Օսեթիայից Հայաստանի ազգային գրադարանը Հյուսիսային Օսեթիայի «Էրեբունի» հայկական ազգային-մշակութային կազմակերպությունից ստացված արժեքավոր հրատարակություններով է համալրվել։ Գրադարանը կազմակերպությունից նվեր է ստացել «Մեր Օսեթիան. Էրեբունի» պատկերագիրքը և «Էրեբունի» ամսաթերթը։ Պատկերագիրքը նվիրված է կազմակերպության 30-ամյակին։ Այն պատմում է Օսեթիայում ապրող հայ համայնքի մասին՝ սկսած նրանց առաջին բնակեցումից Վլադիկավկազում (17–18-րդ դարեր) մինչև մեր օրերը։ Այն բացահայտում է, թե ինչպես են հայերը ոչ միայն հաստատվել տարածաշրջանում, այլև նշանակալի դեր ունեցել նրա զարգացման մեջ՝ հատկապես արհեստագործության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։

Գրքում ներկայացված են պատմական կարևոր դրվագներ՝

▪ հայկական եկեղեցիների կառուցում,

▪ Վլադիկավկազի առաջին հայկական դպրոցի պատմությունը,

▪ հայ վաճառականների և գերդաստանների թողած ճարտարապետական ժառանգությունը,

▪ հայազգի նշանավոր գործիչների գործունեությունը։

Պատկերագիրքը հարուստ է եզակի արխիվային լուսանկարներով, փաստաթղթերով և համայնքային կյանքի վավերագրերով, որոնք արժեքավոր նյութ են ոչ միայն հետազոտողների, այլև լայն ընթերցողի համար։ Շնորհակալություն ենք հայտնում «Էրեբունի» հայկական ազգային-մշակութային կազմակերպությանը՝ ի դեմս տնօրեն Ա.Վ. Սաֆրոնիդի-Մելիքյանին, համագործակցության և արժեքավոր հրատարակությունները գրադարանին փոխանցելու համար։