Call us

Հակոբ Պարոնյան - 180

Dec 06, 2023 Events Public lecures Exhibitions

HP 001
 

Դեկտեմբերի 8-ին՝ 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում տեղի կունենա գրքային ցուցահանդեսի բացում և գրական ցերեկույթ նվիրված հայ մեծ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 180-ամյակին։ Նշանավոր երգիծաբանի գրական ժառանգությունը կներկայացնի ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։ 
Սիրով հրավիրում ենք։