Հեռախոսահամար
մյս 22, 2024 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանում մարտի 11-ից ապրիլի 23-ն իրենց արտադրական նախադիպլոմային պրակտիկան անցկացրին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկանտների այս տարվա երկրորդ խումբը՝ Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ռուս բանասիրության բաժնի հեռակա 5-րդ կուրսի մի խումբ ուսանողներ։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից պրակտիկան ղեկավարեց Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչի ժ/պ Մհեր Ղազինյանը։ Ուսանողները նախապես գրանցվեցին գրադարանում որպես ընթերցողներ՝ ստանալով ընթերցողական տոմս։
Մհեր Ղազինյանը պրակտիկանտներին ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի առաքելությունը, հիմնական գործառույթները և հարակից այլ հարցեր։ Ուսանողները ծանոթացան գրադարանի բաժինների աշխատանքին։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները տարբեր հանձնարարություններ և գործնական առաջադրանքներ կատարեցին, օրինակ՝ պատրաստեցին «Հայաստանի ազգային գրադարան. ռուսերեն գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» թեմայով զեկույց և այլն։
Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի հետ։ Համագործակցության շրջանակում, մասնավորապես, ուսանողներն օգտակար գիտելիքներ են ստանում գրադարանների, հայ գրքի ու մամուլի պատմության, մատենագիտական աշխատանքների, թվայնացման և այլ ոլորտների մասին։