Հեռախոսահամար
հլս 21, 2025 Նորութիւններ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 15-18-ը իրականացրեց «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով վերապատրաստման դասընթաց:
Եռօրյա դասընթացին մասնակցում էին Հայաաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ Բալասան Հարությունյանը, Լուսինե Պետրոսյանը, Անուշ Ղազարյանը, Տաթևիկ Ղամբարյանը և Մարիամ Ասլանյանը։
Դասընթացն անցկացվում էր Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Նպատակն է ներկայացնել թանգարանային առարկաների և հավաքածուների խնամքի ֆրանսիական փորձը և արդի գիտելիքները։ Դասընթացավարն էր Ֆլորանս Բերտենն, ով ՀԱԳ աշխատակիցների ուղեկությամբ այցելեայցելեց նաև Հայաստանի ազգային գրադարան, շրջեց Գրատպության թանգարանում, եղավ նաև ընթերցասրահներում և Արվեստի բաժնում։