Հեռախոսահամար
հլս 15, 2025 Նորութիւններ Նուիրատուութիւններ
Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է համագործակցությունը Սփյուռքի հայկական գաղթօջախների մշակութային գիտական հաստատությունների հետ: Օրերս գրադարանում հյուրընկալվել էր Լիբանանի «Հայկազեան» համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը:
Դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիներ, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներ, ինչպես նաև տեղեկատվական և գիտական ռեսուրսների փոխանակման ձևաչափեր։ Կողմերը կարևորել են նման փոխայցելությունների շարունակականությունը և հաստատուն գործընկերային կապի պահպանումը՝ ի նպաստ հայկական գիտամշակութային ոլորտի զարգացման և հզորացման։ Սփյուռքահայ կրթական կառույցների շարքում ուրույն տեղ ունի հայկական սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազեան համալսարանը: Այն առանձնանում է ինչպես Լիբանանի ու ընդհանրապես սփյուռքահայ համայնքերի կրթական կառույցների, այնպես էլ հայ ավետարանական կրթօջախների մեջ:
1970 թվականից համալսարանը հրատարակում է «Հայկազեան հայագիտական հանդեսը»: Այն ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։ «ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ»-ի բոլոր համարներն հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում: https://is.gd/s9KRrW