НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հունարենի համաշխարհային օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում

мар 23, 2026 Мероприятия

IMG-0387-1-1

2025 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը պաշտոնապես ճանաչել է փետրվարի 9-ը՝ Հունարենի համաշխարհային օր, որը սահմանվել էր դեռևս 2017 թվականին՝ ընդգծելով հունարենի նշանակալի դերը համաշխարհային մշակութային և կրթական ժառանգության համատեքստում։

Փետրվարի 9-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կայացավ Հունարենի համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը՝ «Հունարենը և երաժշտությունը․ երեք և ավելի հազարամյակների կենդանի ավանդույթ» խորագրով։ Այն կազմակերպվել էր Հայաստանում Հունաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ՝ ներկայացվեց յուրօրինակ մշակութային ճանապարհորդության լեզվի, երաժշտության և պատմական հիշողության միջով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ ընդգծելով հունարենի դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և միջմշակութային երկխոսության խորացման գործում։ Միջոցառման հիմնական բանախոսն էր Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի ժողովրդական երաժշտագիտության վաստակավոր պրոֆեսոր Լամբրոս Լիավասը, որի ելույթը նվիրված էր հունարենի և երաժշտության անքակտելի կապին։ Խոսքի և երաժշտական օրինակների միջոցով նա ներկայացրեց, թե ինչպես է հունարեն լեզուն երեք և ավելի հազարամյակների ընթացքում փոխանցել հույզեր, արժեքներ ու հիշողություններ՝ դառնալով կենդանի ավանդույթ և մշակութային ինքնության առանցք։