Звоните
апр 10, 2026 Новости

2026 թվականին Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում մեկնարկում է ընթերցանության ամենամյա մարաթոնը։ Այս տարի միասին ընթերցելու ենք «Հայկական էսքիզներ»-ը՝ Վարդգես Պետրոսյանի խորիմաստ և արդիական ստեղծագործություններից մեկը։ Մասնակիցները Երևանից և մարզերից հնարավորություն կունենան ընթերցելու սիրելի ստեղծագործությունից առանձին հատվածներ։
Մարաթոնը ողջ օրվա ընթացքում ուղիղ տեսակապով կհեռարձակվի ՀԱԳ յութուբյան ալիքով։ Միացե՛ք մեզ՝ դարձնելու այս շաբաթը իսկական տոն գրքի ու գիտելիքի սիրահարների համար։ Հայաստանում ընթերցանության բոլոր մարաթոններն անցկացվել են Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում՝ ապրիլին, դեռևս 2016 թվականից։
Ընթերցանության մարաթոնների ցանկը տեսե՛ք առաջին մեկնաբանությունում և գրե՛ք՝ ո՞ր մարաթոնին եք դուք մասնակցել։
