Звоните
окт 03, 2025 Новости Мероприятия
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ բացվեց «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) միջազգային կազմակերպության տարեկան համաժողովը։ Այն Հայաստան է բերել 48 երկրների գրադարանային ոլորտի և հեղինակավոր գիտական հրատարակչությունների ներկայացուցիչների։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Հայաստանի Թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ Աննա Չուլյանը, ով ընդգծեց բաց հասանելիության և բաց գիտության սկզբունքներին Հայաստանի հանձնառության նշանակությունը։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. նա նշեց EIFL-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի գիտական և կրթական համակարգերի զարգացման գործում։
Մասնակիցներին ողջունեց EIFL-ի կառավարման խորհրդի նախագահ Էմիլիա Բանիոնիտեն, իսկ EIFL-ի տնօրեն Ռիմա Կուպրիտեն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ ծրագրերի թարմացումները։ Ավելին՝ https://is.gd/hT25eK