Звоните
окт 06, 2026 Новости

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հոկտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենան Հունգարական կինոյի օրեր, որոնց շրջանակում կներկայացվեն ժամանակակից հունգարական կինոյի երկու ուշագրավ ֆիլմեր՝ «Սեմմելվայս» (Semmelweis) և «Թոռը» (Az Unoka / The Grandson)։ Հոկտեմբերի 13 | ժամը 18:00 «ՍԵՄՄԵԼՎԱՅՍ» (SEMMELWEIS), Հունգարիա, 2023 Ռեժիսոր՝ Լայոշ Կոլտայ
Պատմական դրաման ներկայացնում է հունգարացի բժիշկ Իգնաց Սեմմելվայսի պայքարը։ 1847 թվականին Վիեննայի ծննդատներից մեկում տարածվող մահացու ծննդաբերական տենդի պատճառները բացահայտելու ճանապարհին նա ստիպված է լինում հակադրվել ժամանակի ընդունված բժշկական պատկերացումներին և պայքարել իր հայտնագործությունն ապացուցելու համար։ Հոկտեմբերի 14 | ժամը 18:00 «ԹՈՌԸ» (AZ UNOKA / THE GRANDSON), Հունգարիա, 2022 Ռեժիսոր՝ Օսկարակիր Քրիշտոֆ Դեակ
Դրամատիկ թրիլերի կենտրոնում Ռուդին է, որի տարեց պապիկը դառնում է հեռախոսային խարդախների զոհ։ Սովորաբար հանդարտ ու բարեկիրթ երիտասարդը որոշում է գտնել մեղավորներին և թույլ չտալ, որ նրանք անպատիժ մնան։ Այդ ճանապարհը, սակայն, ստիպում է նրան դուրս գալ իր սովորական կյանքի սահմաններից և փոխվել։ Երկու ֆիլմերն էլ ստեղծվել են Հունգարիայի Ազգային կինոինստիտուտի (National Film Institute – Hungary) աջակցությամբ։
Վայրը՝ Հայաստանի ազգային գրադարան, Տերյան 72
Մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով
Ցուցադրման լեզուն՝ հունգարերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով
Սիրով սպասում ենք բոլոր կինոսերներին՝ բացահայտելու ժամանակակից հունգարական կինոյի երկու տարբեր, բայց հավասարապես ազդեցիկ պատմություններ։
