Звоните
май 29, 2026 Мероприятия Публичные лекции

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պետական, քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն։ Միջոցառմանը զուգահեռ բացվեց թեմատիկ գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին Ալեքսանդր Մյասնիկյանի կյանքի, հասարակական-քաղաքական գործունեության և ժամանակաշրջանի մասին հրատարակություններ։ Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը՝ ընդգծելով Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակալի դերակատարությունը հայ ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում։ Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ 1925 թվականից մինչև 1990 թվականը Հայաստանի գլխավոր գրադարանը կրել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունը։
Բանախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Ալեքսանդր Մյասնիկյանի կյանքն ու բազմակողմ գործունեությունը։ Բանախոսը անդրադարձավ նրա հասարակական-քաղաքական գործունեությանը, գրական և մշակութային հետաքրքրություններին, ինչպես նաև հայ կրթամշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրմանը։ Ներկայացվեցին նաև Մյասնիկյանի պետական գործունեության կարևոր դրվագներն ու նրա թողած ժառանգության պատմական արժեքը։ Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը։
