Հեռախոսահամար
հնս 26, 2026 Նորութիւններ

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Սիլվանա Լեսկա Բարոլինի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանի ազգային գրադարանում էր։ Պատվիրակության կազմում էին նաև հյուպատոսական բաժնի ղեկավար Նիկոլաս Բրիտոսը և դեսպանի օգնական և թարգմանիչ Սիրանուշ Տիտիզյան Մալխասյանը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց կատարեց գրադարանի թամանյանական մասնաշենքում, ծանոթացավ գրադարանի հարուստ պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև ազգային գրավոր ժառանգության պահպանման և հանրահռչակման աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուրուգվայական մշակութային, գրական և գիտակրթական համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ կապերի ընդլայնմանն ուղղված հեռանկարային հնարավոր նախաձեռնությունները։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից հայ տպագիր ժառանգության քարտեզագրման և հավաքագրման շարունակական գործընթացի համատեքստում հանդիպումը կարևոր հիմք հանդիսացավ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների նախանշման, մշակութային ու կրթական փոխանակումների խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկման համար։ Այցի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում գործող ուրուգվայական գրականության անկյունը համալրվեց նոր հրատարակություններով, ինչը ևս մեկ քայլ է երկու երկրների մշակութային կապերի ամրապնդման և գրական ժառանգության փոխճանաչման ուղղությամբ։
