Հեռախոսահամար
մրտ 24, 2025 Միջոցառումներ Գալիք միջոցառումներ
Ֆիլմ, որից սկսել է հանճարեղ Ռոբեր Բրեսոնի արտասովոր կինոճանապարհը․․․
ՄԵՂՔԻ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ - Ռոբեր Բրեսոն (1943թ․, 86 ր․) Մարտի 25-ին՝ 19։00-ին - Մուտքն ազատ է Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճ, հասցե՝ Տերյան փ․ 72 Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։
Անն-Մարին, ով վերջերս է միացել կրոնական միաբանությանը, սկսում է անձնազոհաբար օգնել նախկին բանտարկյալ Թերեզին։ Բայց երբ Թերեզին ազատ են արձակում, նա սպանություն է կատարում և պատսպարվում մենաստանում՝ այդպիսով խղճի խորը ճգնաժամ հարուցելով Անն-Մարիի մոտ։ Այս հանդիպումը կստիպի նրան կասկածի տակ դնել իր հավատքն ու նվիրվածությունը: