Հեռախոսահամար
հլս 02, 2025 Նորութիւններ
https://tert.nla.am/.../NLA%20AMSAGIR/banbergrad/2025(1).pdf Ներկայացված հոդվածներն արտացոլում են ժամանակակից գրադարանագիտության առավել արդիական միտումները՝ թվային տեխնոլոգիաներից մինչև մշակութային ժառանգության պահպանման նորարարական մեթոդներ: Հանդեսի այս թողարկման հոդվածները ներկայացված են հետևյալ թեմատիկ բաժիններում՝ 🔹Ազգային ժառանգության պահպանում, 🔹Թվային բովանդակության կառավարում 🔹Կառավարում և մասնագիտական զարգացում 🔹Սփյուռքի ժառանգության հանրահռչակում
«Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսը շարունակում է մնալ գրադարանային և հարակից ոլորտների մասնագիտական հանրույթի համախմբման կարևոր հարթակներից մեկը՝ խթանելով գիտամեթոդական փորձի փոխանակումը, գրադարանային քաղաքականության և ոլորտային համագործակցության զարգացումը։ Հոդվածները և հաղորդումներն ուղեկցվում են եռալեզու ամփոփումներով։ Հոդվածներն ունեն թվային օբյեկտի նույնականացուցիչներ (Digital Object Identifier - DOI), ինչը մասնագետներին հնարավորություն է տալիս հանրայնացնելու իրենց հետազոտության արդյունքները, ուշադրություն հրավիրելու հրապարակված նյութերի վրա։
Տեղեկացնում ենք, որ «Բանբերը» գրանցված է EBSCO միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հրատարակությունների հարթակում և այստեղ տպագրված նյութերը հասանելի են EBSCO-ի բաժանորդներին։ EBSCO-ի շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրի 3500 համալսարանների և գրադարանների համար, ինչն էականորեն բարձրացնում է «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի վարկանիշը և միջազգային հասանելիությունը։