Հեռախոսահամար
հնս 13, 2025 Նորութիւններ
Հովհաննեսը «Ըստ բնականին Ակնացի և ըստ ծննդականին յԱկնա գիւղիցն Ապուչեխցի մահտեսի Աստուածատուրի» (որին կոչում էին Արապ օղլի) և Շարուհու որդին էր: Օնվել և կրթություն էր ստացել Ակնի Ապուչեխ գյուղում: Հետագայում Հովհաննեսը տեղափոխվում է Կ. Պոլիս և ընկերանալով Սոխիկօղլի Սարգսի որդի Հակոբի հետ, բացում է տպարան: Հովհաննես Արապյանի հետ տպարանում աշխատելու է գալիս և նրա որդին' Պողոսը, որ հենց սկզբից աչքի է ընկնում իր շնորհալի աշխատանքով' կապարյա գրերը շարելու, ցրելու, և նոր ձևի տառեր ձուլելու ասպարեզում: Տպագրության սկզբնական շրջանի արտադրանքը շատ անորակ են և տպագրված են հնացած տառերով, պատկերները մաշված են և փոխառնված օտար նկարիչներից («Շ.Տ.» մակագրությունով): Սակայն կարճ ժամանակամիջոցում տպարանը հայտնի է դառնում իր «Աւետարան»-ի հրաշալի տպագրությունով: Շուտով վարպետ գրաձուլիչի անուն է վաստակում նաև Հովհաննեսի որդին' Պողոսը: Տպարանը երկար չի գործում: Մեր ձեռքի տակ եղած գրքերի տվյալներով չորս տարի, մինչև 1769 թվականը, որից հետո այս տպագրիչների աշխատանքը դադարում է մի քանի տարի: Հովհաննեսի և Հակոբի տպագրած առաջին գիրքը, ըստ մատենագետների, «Մարիանէ կուսի պատմութիւն»-ն է, որից Հայաստանի գրադարաններում չկա։ Հաջորդ տարին' 1767 թվականին, տպագրում են Եփրեմ Խուրու «Աղօթագիրք»-ը:
1768 թվականին' «Շարակնոց», Պաղտասար դպրի «Տաղարան սիրոյ և կարօտանաց» և «Տաղարան փոքրիկ»-ը հեղինակի խմբագրությամբ: 1769 թվականին տպարանը լույս է ընծայում ևս 2 գիրք' «Օաղկոցիկ քրիստոնէական ուսման» և «Աւետարան»: «Աւետարան»-ը տպագրում են Հովհաննես Արապյան Ապուչեխցու հոր' Աստվածատուրի, ծախսով, որի մասին հիշատակարանում գրված է. «Արդեամբք և գոյիւք ... Ապուչեխցի մահտեսի Աստվածատուրի, ըստ մականուանն Արապօղլի կոչեցելոյ: Որ յագարակի կենցաղոյս հարուստ մի վաստակեալ փորձ ունելով զի ներբոյ արեգականս եղելոցն զսնոտիութէանն ջան եդ յատուցումն գանձուն երկնայնոյ ծածկելոյն ի նմ[ա] ...»: «Աւետարան»-ը տպագրված է նորաձույլ գեղեցիկ տառերով ու զարդերով: Շուտով Պողոս Արապյանը հրավեր է ստանում վրաց Հերակլ թագավորից և մեկնում է Տփխիս (1770 թ.)1: Եղած տվյալներից դատելով' Հովհաննեսի և Հակոբի տպարանը փակվում է 1769 թվականին, չորս տարում տպագրելով շուրջ վեց անուն գիրք: Ութ տարի հետո վերստին հանդիպում ենք Հովհաննես ու Պողոս Արապյաններին, այս անգամ Աստվածատուր Կ. Պոլսեցու տպարանում:
Նյութը՝ «Բանբեր Մատենադարանի», 1958, # 4, էջ 426-427: