Հեռախոսահամար
հնս 24, 2026 Նորութիւններ

Հանրային բանախոսություն՝ նվիրված Հովհաննես Հովակիմի Լազարյանի ծննդյան 240-ամյակին Հունիսի 26-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում տեղի կունենա հայ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ Հովհաննես Լազարյանի ծննդյան 240-ամյակին նվիրված հանրային բանախոսություն։ Բանախոս՝ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյան։ Հովհաննես Հովակիմի Լազարյանը (1786–1858) Լազարյանների նշանավոր տոհմի ներկայացուցիչ էր, պետական, մշակութային և հասարակական գործիչ։ Լազարյանը մեծ ավանդ է ունեցել նաև կրթական ու մշակութային ոլորտներում՝ երկար տարիներ լինելով Լազարյան ճեմարանի հոգաբարձու և աջակցելով հայագիտական ու կրթական նախաձեռնություններին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հովհաննես Լազարյանի կյանքն ու գործունեությունը, նրա ներդրումը հայ ժողովրդի կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում։
Բանախոսությանը զուգահեռ կբացվի Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի հավաքածուներում պահպանվող Լազարյան ճեմարանի հարուստ գրականության ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն արժեքավոր և բացառիկ հրատարակություններ։
📍 Հայաստանի ազգային գրադարան,
Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահ
Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ
Մուտքը՝ ազատ։
Լրացուցիչ հարցերի համար՝ 033 62 35 13
