ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախօսութիւն | Լեւոն Աբրահամեան «Փարաճանովի ֆիլմերու բանաստեղծականութիւնը»

ապր 25, 2024 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

լևոննաբրահմյանմիջոց

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված տարվա հերթական միջոցառումն էր կազմակերպել Հայաստանի ազգային գրադարանը: Գրադարանում հյուրընկալվել էր ճանաչված արվեստագետ, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը: Նրա հանրային բանախոսության թեման էր «Փարաջանովի ֆիլմերի պոետիկան»։

լևոնաբրահամյաննմիջոցառումմմ

Լևոն Աբրահամյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի վարիչն է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, շուրջ 200 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ "Первобытный праздник и мифология" (1983), "Беседы у дерева" (2005), "Armenian Identity in a Changing World" (2006) գրքերի: Բանախոսն Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ներկայացրեց Փարաջանովի ֆիլմերի առանձնահատկությունները, դրանցում օգտագործված գույների (սպիտակ, կապույտ, կարմիր), ռիթմի, խորհրդանշանները (նուռը, զոհաբերված աքաղաղները, Հաղպատի վանքի պատերի և տանիքի վրա չորացվող ձեռագրերը, ֆիլմի տարբեր դրվագներում հնչող կրակոցների իրական նշանակությունը), փարաջանովյան կինոյի ազգագրությունը և «լեզուն»:

միջոցառումլևոնաբրահամայն

«Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներում Աբրահամյանը ևս ներգրավված է եղել. նկարահանվել է երիտասարդ կաթողիկոսի դեր-դրվագում: Նա ներկաներին հուշեր պատմեց նաև ֆիլմի նկարահանումներից: Դասախոսության առթիվ գրադարանի արվեստի բաժնում Փարաջանովի ստեղծագործական ճանապարհին նվիրված գրքային ցուցահանդես էր բացվել: Լևոն Աբրահամյանի զրույցը շարունակվեց Փարաջանովյան գրականության ցուցադրության սեղանի շուրջ հանրային դասախոսությանը մասնակից ԵՊՀ մագիստրական ծրագրի ուսանողների մի մեծ խմբի և Փարաջանովի արվեստի այլ երկրպագուների հետ:

լևոնաբրահամյանմիջոցառում18