Звоните
дек 12, 2024 Новости Пожертвование
«Կտավը պետք է ծնվի ինքնին։ Ձեռքը պետք է աշխատի ինքնիրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։ Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել». Հրանտ Թադևոսյան։
Օրերս Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել իր մեծադիր պատկերագիրքը։ Հեղինակի տարբեր ժամանակների և թեմատիկայի նկարներ մեկտեղվել են այս գրքում։ Սկսած 1965 թվականից Հրանտ Թադևոսյանը շուրջ 40 անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլուր։
«Ինձ համար՝ իբրև նկարչի, այնքան դժվար կանաչ գույնը Հրանտը դնում է իր կտավներուն վրա նախանձելի համարձակությամբ, մաքուր, միանգամից առանց փնտրտուքներու։ Եվ ինձ հմայում են, անշուշտ, մյուս գույներն ալ՝ կարմիրը, դեղինը, կապույտը, որևոնք հաջողությամբ է օգտագործում իր նկարներ ստեղծելիս։ Անշուշտ, Թաթոսը նշանավոր հայ նկարիչ է, իր դերն ունի հայկական նկարչությունն ստեղծող հայ նկարիչներու կողքին», Հակոբ Հակոբյան, ՀՀ Ժողովրդական նկարիչ։
Նկարչի ջերմ մակագրությամբ նրա գունագեղ ալբոմը այսուհետև իր տեղն ունի Հայաստանի ազգային գրադարանի հարուստ գրապահոցում։