Звоните
апр 21, 2026 Мероприятия

#Ազգային_գրադարանային_շաբաթվա ծրագրի շրջանակում նշվեց անվանի գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ, Հայաստանի ազգային գրադարան երկարամյա փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի ծննդյան 80-ամյակը։ Միջոցառման ընթացքում կարևորվեց Ռաֆիկ Ղազարյանի բազմամյա վաստակը, գիտական ժառանգությունն ու նշանակալի ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։ Տոնական միջոցառման շրջանակում գրադարանի մեծ ցուցասրահում բացվել էր նաև գրականության ցուցադրություն, որտեղ 12 տարբեր ցուցափեղկերում ներկայացված էին Ռաֆիկ Ղազարյանի տարբեր տարիների շուրջ 80 հրատարակություններ՝ ներառյալ գրքերն ու մամուլի հոդվածները։ Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 23-ը։
Ռաֆիկ Ղազարյանը 1971 թվականից իր գործունեությունը կապել է Հայաստանի ազգային գրադարանի հետ, իսկ 1995 թվականից զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ 2004 թվականին ընտրվել է Հայկական գրադարանային ընկերակցության փոխնախագահ։ Նրա հեղինակած և խմբագրած աշխատությունները կարևոր տեղ են զբաղեցնում հայկական գրադարանագիտության մեջ։ Լույս են տեսել Ռաֆիկ Ղազարյանի գրադարանագիտական և մատենագիտական արժեքավոր աշխատությունները՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանին («Գաբրիել Սունդուկյան», 1976), Եղիշե Չարենցին («Եղիշե Չարենց», համահեղինակ, 1977), Սայաթ-Նովային («Սայաթ-Նովա», 1987), «Իրականի և ցանկալիի հոլովույթում» (2003), Կոմիտասին («Կոմիտաս», 2009), ինչպես նաև Վահան Տերյանին նվիրված «Վահան Տերյան։ Ինչպե՞ս երգեմ հիշատակը քո...» (1985, 2005) աշխատությունը։
Նա կազմել և խմբագրել է նաև «Մտքի թռչող թևերը» (2006)՝ գրքի մասին ասույթների ժողովածուն, ինչպես նաև կազմել է տարեգրություններ՝ «Եղիշե Չարենց-80» (1977) և Վահան Թեքեյան-100 (1978)։ Տասնյակ հոդվածների հեղինակ է, մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ Օրերս լույս է տեսել նաև «Հավատա և սպասիր» քառյակների ժողովածուն։
Ռաֆիկ Ղազարյանը արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև պարգևատրվել է Հակոբ Մեղապարտ մեդալով (2004), ՀՀ մշակույթի նախարարություն ոսկե մեդալով (2004) և Մովսես Խորենացի մեդալով (2012)։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի տարբեր գրադարաններից ներկայացուցիչնե
