НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով Մեծարենցը ներկայացվեց Ազգայինում

мар 23, 2026 Мероприятия

IMG-0387-1-1

Թղթեր, թելեր, մատիտներ, Միսաք Մեծարենցի գրքերը, արևմտահայերեն բառարաններ, մի բաժակ թեյ… ու մի քիչ խենթ առաջադրանքներ։ Բայց՝ ոչ մի «կանոն»։ Այսպես սկսվեց պոեզիայի օրը գրադարանում։ Այն «խոսում» էր գույներով, դեկորներով ու… անսպասելի հանդիպումներով։ Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով Մեծարենցը ներկայացվեց բոլորովին այլ ձևով․ ոչ թե պարզապես ընթերցեցինք, այլ «խաղացինք» նրա տողերի հետ։

Արվեստագետ Gohar Sargsyan Գոհար Սարգսյանի աշխատարանում մասնակիցները՝ State Academy of Fine Arts of Armenia Հայաստանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի ուսանողները, ՀԳՊԱ Գրադարան - Library of the State Academy of Fine Arts of Armenia տնօրեն Մարգարիտա Հովսեփյանի ուղեկցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները բաժանվեցին խմբերի, ու սկսվեց ստեղծագործական մի փոքր խենթություն․ գրքերից դուրս եկան պատկերներ, բառերը դարձան դեկոր, իսկ բանաստեղծությունները՝ ավելի տեսանելի։ Եվ ամեն խումբ իր ձևով «բացեց» Մեծարենցին․ մեկը՝ գույներով, մյուսը՝ ձևերով, երրորդը՝ բառերի նոր խաղով։ Ոչ մի ճիշտ կամ սխալ տարբերակ չկար։

Կար միայն ընկալում, զգացողություն ու մի քիչ համարձակություն՝ պոեզիան քանդելու ու նորից հավաքելու։ Իսկ մի անկյունում շարունակում էր իր լուռ, բայց ամենաինտրիգային գործը «Բանաստեղծական երկխոսության արկղիկը»․ նամակներ, բանաստեղծություններ անծանոթներին, փոքրիկ գաղտնիքներ, նոր ծանոթություններ, և գրադարան վերադառնալու ևս մեկ պատճառ։ Եվ հանկարծ պարզ դարձավ՝ պոեզիան միայն կարդալու համար չէ։ Այն կարելի է շոշափել, կտրել, սոսնձել, փոխել… ու ամեն անգամ նորից գտնել։ #պոեզիայի_համաշխարհային_օր #Միսաք_Մեծարենց_140