НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հ.Մ.Ը.Մ.-ի արժեքավոր նվիրատվությունը՝ Ազգային գրադարանին

июл 22, 2026 Новости Пожертвование

IMG-0387-1-1

Հ.Մ.Ը.Մ.-ի առաջին Հանրային կապերի համագումարի երկրորդ նիստը՝ Հայաստանի ազգային գրադարանում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) 2026 թվականի տարեկան համագումարի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Հ.Մ.Ը.Մ.-ի առաջին Հանրային կապերի համագումարի երկրորդ նիստը։ 1918 թվականին հիմնադրված Հ.Մ.Ը.Մ.-ն համահայկական սկաուտական և մարզական կազմակերպություն է, որն այսօր գործում է հինգ մայրցամաքի 26 երկրներում՝ միավորելով հարյուրից ավել մասնաճյուղեր և հազարավոր անդամների։ Համագումարին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած Հ.Մ.Ը.Մ.-ականներ և հայ սկաուտներ։

▪️ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային գրադարանի և Հ.Մ.Ը.Մ.-ի համագործակցության հնարավորությունները, հայկական մարզական մամուլի պահպանմանը, թվայնացմանը, մատենագիտական մշակմանը, ազգային մշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, ինչպես նաև պատմական նյութերի հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր։

Հայաստանի ազգային գրադարանին հանձնվեց արժեքավոր նվիրատվություն։ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության ատենադպիր Վիգեն Ավագյանը գրադարանին նվիրեց «Մարզիկ» պաշտոնաթերթի ամբողջական էլեկտրոնային տարբերակը և պաշտոնաթերթի մատենագիտությունը՝ դարձյալ էլեկտրոնային ձևաչափով, որոնք կարևոր ներդրում են հայկական մարզական մամուլի պահպանման, ուսումնասիրման և հետազոտության համար։ ▪️ Այնուհետև Հ.Մ.Ը.Մ.-ի Կետրոնական վարչության ատենապետ Հակոբ Խաչերյանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց Հ.Մ.Ը.Մ.-ի պաշտոնական խորհրդանշանը (լոգոն), իսկ Կենտրոնական վարչության Հանրային կապերի հանձնախմբի ատենապետ Գևորգ Հակոբջյանը նվիրեց «Մարզիկ» պաշտոնաթերթի վերջին տարիների տպագիր օրինակները՝ համալրելով Ազգային գրադարանի հավաքածուն հայկական մարզական և սկաուտական շարժման պատմությունն արտացոլող արժեքավոր հրատարակություններով։ ▪️ Նվիրատվությունները կնպաստեն Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների և մամուլի տպագիր հավաքածուների հարստացմանը՝ ապահովելով հայկական մարզական մամուլի և Հ.Մ.Ը.Մ.-ի հարուստ ժառանգության պահպանությունն ու հասանելիությունը հետազոտողների, ընթերցողների և ապագա սերունդների համար։