Звоните
дек 03, 2025 Книжная карта Армении

Նոյեմբեր ամսվա առաջատար գրքերը և հեղինակները Նոյեմբերին հանրային գրադարաններում ամենապահանջարկված գիրքը բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» հոգեբանական թրիլլերն է։ Այն մի սպանության բացահայտման պատմություն է, որը զուգորդվում է հերոսների կյանքի տարբեր դրվագների վերլուծությամբ և անսպասելի հանգուցալուծմամբ, որը ընթերցողին ապշահար է թողնում։
Թեժ տասնյակի հաջորդ երեք հորիզոնականներում Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ», Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» և Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» վեպերն են։ Դպրոցական և բուհական ուսումնական հանձնարարություններից բացի, այս ամիս գրադարաններում ամենապահանջված հեղինակներից են նաև Աշոտ Աղաբաբյանի, Ռուբեն Եսայանի, Գրիգոր Քեշիշյանի, Նարինե Աբգարյանի, Էլիֆ Շաֆաքի, Հարուկի Մուրակամիի, Խալեդ Հոսեյնիի, Մայք Օմերի, Ջորջ Օրուելի գրքերը։
Մարզային գրադարաններում սպասարկման վիճակագրական տվյալներով որքան նրանք հեռու են մայրաքաղաք Երևանից (Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք), այնքան գրականության ավելի բարձր շրջանառություն ունեն։ Ընթերցանության պատկերի վրա մեծ ազդեցություն ունի նաև ընթերցողների սեռային կազմը։ Հանրային գրադարանների օգտվողների մոտ երկու երրորդը կազմում են իգական սեռի ներկայացուցիչները։ Կարելի է ասել, որ հենց կանայք և աղջիկներն են ձևավորում գրադարանների ընթերցանության համապատկերը։
